Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 3 ամիս առաջ - 20:30 04-08-2025

Հիմարն Ալենն ա ու իր մտածելակերպը․ 2 ժամվա համար էդքան գումար պետք չէր ծախսել․ հարցում

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով այն մարդկանց քննադատություններին, ովքեր նշում են, որ համաշխարհային աստղ Ջենիֆեր Լոպեսի համերգին տրամադրված 6 մլն դրամը կարելի էր տրամադրել ավելի կարևոր բաների վրա ծախսելուն։

«Իրոք, անսահման է որոշ մարդկանց՝ հիմնականում ընդդիմադիր ներկայացող կերպարների մառազմը: Ոչ մի բան իրենց չի գոհացնում ու չի գոհացնի, իսկ էն հիմար, այո՛, կատարելապես հիմար արտահայտությունը, թե այս փողը ուրիշ ավելի կարևոր բանի վրա ծախսելու, ընդհանրապես հավասարը չունի: Թող ծեծված թվա, դուք չկամ, չար, նախանձ, անգրագետ կերպարներ եք: Ձեզ պետք է գաղջ լինի, որ դուք խոսելու բան ունենաք, պետք է մութ լինի, որ խավարասեր ձեր տեսակը գոհ լինի, պետք է դժբախտություն լինի, որ հույզերի վրա խաղաք, պետք է երկրին վատ լինի, որ դոշ ծեծեք ու հայրենասեր խաղաք: Հերի՛ք է ամեն բանի վրա խոսեք, հերի՛ք է ձեզ խելոքի տեղ դնեք՝ չհասկանալով, որ բոլորը տեսնում են ձեր հիմար ու դատարկ լինելը»,- գրել է նա։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և քաղաքացիներին հարց ուղղել․ «Ի՞նչ եք կարծում, Լոպեսի համերգի 6 մլն դոլարը կարելի՞ էր ավելի կարևոր բաների վրա ծախսել»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ այդ գումարով շատ ավելի կարևոր խնդիրներ կարող էին լուծել, որոշներն էլ ասացին, որ այդ համերգը ևս կարևոր էր։

«Էնքան բան ունենք կարևոր, որ թվարկելու չի, բոլոր տեղերը կարիք ունենք»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։ Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ դեմ է այդ խոսակցություններին։ «Ես դեմ եմ ընդհանրապես այդ խոսակցություններին, որովհետև եթե այդպիսի հայտնի մարդ գալիս էա Հայաստան, իմ կարծիքով ավելի լավ կլինի լռել, որովհետև դա մեր խնդիրն ա ու աշխարհով մեկ տարածել, որ ինչքան Հայաստանում անօրինական փողեր են, համարում եմ ոչ ճիշտ»,- նշեց նա։ Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ`կարիք չկար մի քանի ժամվա համար այդքան գումար ծախսել։ «Իհարկե կարելի էր, երկրի ինչ որ մի ճյուղի բարելավվման վրա։ Կարծում եմ էդ մի 2 ժամվա համար շարժեր։ Մեր երկիրն ավելի լուրջ խնդիրներ ունի։ Հիմարը ինքն ա ու իր մտածելակերպը », - ասաց նա։ «Անպայման, հազար դարդ ունենք։ Ալեն Սիմոնյանի ոտերը մի քիչ շատ ա կարճ, նի քիչ էլ, որ երկարի չի ասի էդքանը»,- պատասխանեց մեկ այլ հարցված։ Մանրամասները`տեսանյութում։