Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:00 04-08-2025

Գերիներն անտարբերության են մատնված, Փաշինյանն էլ Թուրքիայի ու Ադրբեջանի համար է աշխատում

Oragir.News-ը Երևանի փողոցներում հարցախույզ իրականացնելիս հանդիպեց մի քաղաքացու, ով խիստ քննադատությամբ հանդես եկավ՝ կապված Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների ու պատանդների հարցում գործող իշխանությունների ցուցաբերած անտարբերության հետ։ Քաղաքացին անդրադարձավ նաև հայ-թուրքական և հայ-ադրբեջանական գործընթացներում իշխանությունների կողմից որդեգրված դիրքորոշմանը։

«Հայ չկա, որ գնա Ադրբեջան ու հետ գա։ Գնաց՝ պիտի մեռնի։ Մնացածը՝ 200 հոգի նստած են բանտում, նրանց ոչ մեկը չի հիշում։ Կարմիր խաչին էլ չեն թողնում տեսակցեն, իսկ մեր ղեկավարությունը լուռ է»,- ասաց նա։

Քաղաքացին իր խոսքում նաև հիշատակեց նաև նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ ընդգծելով, որ նա սիսիանցի է, բայց անգամ սեփական համաքաղաքացիներին չի պաշտպանում. «Գնացել էր սիսիանցիների մոտ, ասում է՝ ճանապարհը բացեք, մեզ լավ կլինի»։

Վերջինս խստորեն քննադատեց ներկայիս իշխանություններին՝ նշելով, որ թշնամու զինվորականը հանգիստ կարող է անցնել Հայաստանի տարածքով, մինչդեռ հայ զինվորների և քաղաքացիական գերեվարվածների ճակատագիրը շարունակում է մնալ անորոշ։

«Թուրքի լամուկը ավտոմատով անցավ ստեղ, հրաման տվեցին՝ անցեք։ Իսկ մենք 200 երեխեք ունենք ընդեղ նստած, փոխանակում չեն անում, աշխարհում պատերազմներ եղել են ու փոխանակել են։ Մենք՝ ոչ մի բան»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին