Ներքին 1 տարի առաջ - 19:22 03-08-2025

Երևանում հայտնաբերվել է «Yamaha» մակնիշի մոտոցիկլ, վրան՝ արնանման հետքեր, կողքին էլ՝ դատարկ գարեջրի շշեր. կա վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ օգոստոսի 3-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ամառանոցային փողոցից դեպի Սարալանջի հին ճանապարհ ընթացող Տերյան փողոցի հատվածում մոտոցիկլ է ընկած և կա վիրավոր քաղաքացի:

Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է և նշված վայրից Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի երիտասարդ տղա՝ մարմնական վնասվածքներով:

Ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են «Yamaha» տեսակի մոտոցիկլ, որի վրա և ասֆալտին հայտնաբերել են արնանման հետքեր, գարեջրի բացած 3 շիշ՝ ամբողջությամբ դատարկ և 1 շիշ՝ մասամբ դատարկ:

Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մոտոցիկլավարի սեփականատիրոջ, մոտոցիկլավարի և հիվանդանոց տեղափոխված քաղաքացու ինքնությունը:

Մոտոցիկլավարը եղել է Երևանի բնակիչ 37-ամյա Ռ. Ն.-ն:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են նաև՝ արդյոք նա վիճաբանության, ինքնավնասման թե ընկնելու հետևանքով է մարմնական վնասվածք ստացել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում