Ներքին 1 տարի առաջ - 11:38 02-08-2025

ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների դինամիկան առանցքային նշանակություն է ձեռք բերում․ Հայաքվե

Այսօր, երբ Հայաստանը բախվում է անմիջական ռազմական ագրեսիայի սպառնալիքի, կարևոր է ձևակերպել ոչ միայն երկարաժամկետ անվտանգային ռազմավարությունը, այլև կարճաժամկետ, շատ կոնկրետ այդ ագրեսիան կանխելու մարտավարությունը, հայտնում են «ՀայաՔվե»-ից։

«Այս իմաստով` Հայաստանի ազատության աստիճանները, ցավոք, մեծ չեն, սակայն դրանցից պետք է առավելագույնս օգտվել՝ այդ ագրեսիան հետաձգելու և հեռանակարում կանխելու համար։
Ներկայումս առանցքային նշանակություն է ձեռք բերում ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների դինամիկան ԱՄՆ-ում նոր վարչակազմի իշխանության գալուց հետո։

Եթե նախկինում այս հարաբերությունները ծայրահեղ լարված էին և Հայաստանին դրել էին անելանելի ընտրության առաջ, այժմ հնարավորություն է բացվել, որ կողմերը փորձեն որոշակի հարցերում իրար ընդառաջ գնալ՝ առաջին հերթին, պայմանավորվածության գան Ուկրաինայի հարցում, ինչպես նաև որպես հետևանք՝ գլոբալ անվտանգային ճարտարապետության ավելի լայն սպեկտրով», – նշված է տեքստում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ