copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 17:10 01-08-2025

Սարիկ Մինասյանը նշանակվել է ՀԷՑ Գյումրիի «Ղարս» մասնաճյուղի տնօրեն

Oragir.News-ի տեղեկություններով` Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը նշանակվել է ՀԷՑ Գյումրիի «Ղարս» մասնաճյուղի տնօրեն։

Մեր տեղեկություններով` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը այսօր Գյումրի է այցելել։

Հայտնել էինք, որ օրերս ՀԷՑ-ի Գյումրիի «Ղարս» մասնաճյուղի տնօրեն Գագիկ Ֆարզադյանը ազատվել է աշխատանքից։

Մամուլում շրջանառվեց տեղեկություն, որ այդ պաշտոնում կնշանակվի Սարիկ Մինասյանը։

Նշենք, որ Սարիկ Մինասյանը Oragir.News-ի հետ զրույցում ոչ հերքել էր, ոչ հաստատել էր տեղեկությունը։