Ներքին Միտք 1 տարի առաջ - 20:24 31-07-2025

Արա Աբրահամյանը կարող է միայն նպաստել Նիկոլ Փաշինյանի էլեկտորալ խնդիրների լուծմանը. քաղաքագետ

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը.

Ռուսաստանի հայերի միության նախագահ Աբրահամյանը հայտարարել է, որ կօգտագործի իր հնարավորությունները 2026 թվականի խորհրդարանի ընտրությանը բոլոր առողջ ուժերին միավորելու համար: Դե, «պաշտոնական բացատրությունն» այն է, որ այդ կերպ նա փորձելու է նպաստել Նիկոլ Փաշինյանի հեռացմանը:

Իսկ դե ֆակտո, միավորելով բոլոր «առողջ ուժերին», ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանը ընդամենը կարող է միայն նպաստել Նիկոլ Փաշինյանի էլեկտորալ խնդիրների լուծմանը:

Որովհետեւ, ինչպես այլ առիթով ասել եմ, արաաբրահամյանները, մարգարիտսիմոնյանները, սոլովյովները, այլ յաներն ու ովերը Նիկոլ Փաշինյանի համար խնդիր կարող են ստեղծել երկու դեպքում՝ նվազագույնը, եթե մոռանան նրան, եւ առավելագույնը՝ եթե անցնեն նրան գովելու:

Իսկ որքան նրանք ակտիվ են Նիկոլ Փաշինյանի «դեմ», այնքան պարզապես նպաստում են Փաշինյանի տեղեկատվա-քարոզչական նարատիվների «հիմնավորմանը»:

Իսկ ես ամենեւին այն կարծիքին չեմ, որ Արա Աբրահամյանը, Մարգարիտա Սիմոնյանը, Սոլովյովը կամ որեւէ այլ մեկը հիմար են ու չեն հասկանում իրերի այդ դրությունը:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա