Ներքին Միտք 1 տարի առաջ - 19:13 29-07-2025

Ստեփան Սամվելյանին կալանավորել են՝ անտեսելով բժշկական բոլոր ցուցումներն ու նրա կյանքի նկատմամբ սպառնալիքը. փաստաբանը ահազանգում է

Զարուհի Փոստանջյանի ֆեյսբուքյան գրառումը.

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Քիչ առաջ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից ինձ զանգահարեց վերջերս կալանավորված անձ Ստեփան Սամվելյանը, ում առաջադրված մեղադրանքները ոչ միայն անհիմն են, այլ նաև ակնհայտ անհեթեթ։
Ստեփան Սամվելյանը վերջերս հայտնվել է ծայրահեղ ծանր առողջական վիճակում՝ տարել է սրտամկանի ինֆարկտ, և մինչ այժմ ամբողջովին չի ապաքինվել։ Չնայած առողջական ծանր վիճակին, հիվանդանոցից նոր դուրս գրված, նրան կալանավորել են՝ անտեսելով բժշկական բոլոր ցուցումներն ու նրա կյանքի նկատմամբ սպառնալիքը։

Ցավալի է արձանագրել, որ ՀՀ գործող իշխանությունները, դատարաններն ու իրավապահ մարմինները շարունակում են համակարգային անտարբերություն ցուցաբերել ազատազրկման մեջ գտնվողների հատկապես առողջական լուրջ խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ։

Անտանելի շոգ պայմաններում (40°C-ից բարձր) առողջական լուրջ խնդիրներով մարդկանց պահելը քրեակատարողական հիմնարկներում, այն էլ առանց նվազագույն պայմանների ապահովման, չի կարող որակվել այլ կերպ, քան՝ անմարդկային վերաբերմունք։

Նշեմ, որ վերջին շրջանում կտրուկ աճ է գրանցվել քրեակատարողական հիմնարկներում մահվան դեպքերի։
Այս ֆոնին, Ստեփան Սամվելյանի կալանավորումը հիշեցնում է Արմեն Գրիգորյանի ողբերգական դեպքը, որը նույնպես ուներ առողջական լուրջ խնդիրներ, սակայն, համապատասխան պետական մարմինների անտարբերության պատճառով, արդյունքում մահացավ։

Մենք, որպես հանրության անդամներ, պետք է բարձրաձայնենք և պահանջենք, որ առողջական լուրջ խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ կիրառվող խափանման միջոցները համապատասխանեն ճշտգրիտ իրավական նորմերին, որոնց հիմքը մարդասիրությունն է, այլ ոչ թե մարդատյաց քաղաքականությունը:

Հրավիրում եմ իրավապաշտպան կառույցների, միջազգային կազմակերպությունների և մարդու իրավունքների ոլորտի մասնագետների ուշադրությունը՝ կանխելու հերթական ողբերգությունը։

Հ.Գ.
Արամ Սարգսյանին ցանկանում եմ հիշեցնել, որ եթե` տարիներ առաջ իր եղբոր` Արմեն Սարգսյանին անհիմն մեղադրեցին կատարված սպանության մեջ, Ստեփան Սամվելյանին մեղադրում են չկատարված սպանության և քննադատողական բանավոր հայտարարությունների համար:

Զարուհի Փոստանջյան
29 հուլիսի, 2025թ

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով