Ուղիղ եթեր
Ներքին 11 ամիս առաջ - 18:12 29-07-2025

«Սրբազան պայքարի» կալանավորված համակիր Աղվան Արշակյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

«Սրբազան պայքարի» կալանավորված համակիր Աղվան Արշակյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է:

Այս մասին ArmeniaSputnik-ին հայտնել է նրա պաշտպան Վարազդատ Արշակյանը։

«Վերջույթներում ֆունկցիոնալ խանգարումներ են առաջացել՝ նա չի կարողանում շարժել ո՛չ ձեռքը, ո՛չ ոտքը։ Բողոքում է գլխապտույտներից, իսկ այս պահին արդեն ի վիճակի չէ ինքնուրույն կատարել կենցաղային տարրական գործողություններ՝ հագնվել, լողանալ և այլն։ Առողջական այս խնդիրները քաղցկեղի հետևանք են։ Արշակյանը նախկինում հաղթահարել է քաղցկեղը, սակայն կալանքի պայմաններում համապատասխան բժշկական զննություն և անհրաժեշտ խնամք ստանալն անհնար է»,- ասել է Հարությունյանը։

Ամենից շատ դիտված