Ուղիղ եթեր
Արտաքին 11 ամիս առաջ - 19:06 28-07-2025

Ադրբեջանի ԱԳ նախկին նախարարն ադրբեջանցիներին անվանել է «Ռուսաստանի ամենահին բնիկ ժողովուրդը»

Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը, որը գերատեսչությունը ղեկավարել է 1998-1999 թվականներին, ադրբեջանցիներին անվանել է Ռուսաստանի ամենահին բնիկ ժողովուրդը:

Զուլֆուգարովը նշել է, որ ադրբեջանցիները Դերբենդի (Դաղստան) ամենամեծ բնիկ էթնիկ խմբերից են։

«Ռուսաստանի ամենահին քաղաքը Դերբենտն է։ Դրա բնակչության մոտ 40 տոկոսը էթնիկ ադրբեջանցիներն են»,- սոցիալական ցանցերում գրել է Զուլֆուգարովը՝ հավելելով, որ վերջերս որոշ անձինք անտեղի հայտարարություններ են անում և կոչ անում ադրբեջանցիներին «վերադառնալ իրենց Ադրբեջան»։

«Նրանք ի՞նչ նկատի ունեն։ Որ Ռուսաստանի ամենահին բնիկ բնակչությունը պետք է լքի՞ իր երկիրը»,- հարց է հղել Ադրբեջանի նախկին ԱԳ նախարարը։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
21:40 Մոսկվան կարձագանքի, եթե Կորեայում Typhon համակարգ տեղակայվի
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին