Ներքին 1 տարի առաջ - 22:01 27-07-2025

Ջրահեղձ եղած պատանին Արցախից բռնի տեղահանված էր. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր՝ հուլիսի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Ազատի ջրամբարում երեխա է ջրահեղձ եղել։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Ջրասուզակն ափից մոտ 4 մ հեռավորությունից դուրս է բերել 2008 թ․ ծնված քաղաքացու դին:

Դեպքի վայրում հավաքվածների տեղեկություններով նա 16 տարեկան տղա էր։

Պարզվել է, որ ջրահեղձ եղած պատանին արցախցի էր․ նա տեղահանվել էր Արցախի Շոշ գյուղից:

Յուրան, իր չորս ընկերների հետ միասին գնացել է ձկնորսության, և ինչ-որ պահի 16-ամյա տղան որոշել է լողալ ջրամբարում, ինչից հետո դեպքը տեղի է ունեցել։

Ականատեսները նշում են, որ ընկերներից մեկը փորձել է օգնել, սակայն չի կարողացել, ինչի հետևանքով էլ տղան ջրահեղձ է եղել։

Ամենից շատ դիտված

13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
21:54 Անմոռանալի օրեր. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի դուստրը վայելում մեղրամիսն ամուսնու հետ
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին
21:45 Անկախականները թող ողբան այսօր, ԵՄ-ին միանալու հարց գոյություն չունի
16:51 Պետությունը ներխուժել է եկեղեցու ներքին կյանք․ դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց
23:45 Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը
17:43 Փաշինյանը ակնարկեց, որ Լուկաշենկոն է հրահրել Հայաստանին ԵՄ-ին մերձենալու համար
18:00 Վեհափառին կհամարեն անպարտ, եթե նա դուրս գա խաղից
15:14 Ես պիտի ցույց տամ ձեր դհոլչի դատախազը ոնց է մարդկանց վրա գործ կարում. Մեսրոպ Մանուկյան
20:18 Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ