Ներքին 1 տարի առաջ - 10:33 26-07-2025

Երևանում «Nissan»-ը պայթել է գազալիցքավորումից հետո. տղամարդը մեքենայում ծխախոտ է վառել․ shamshyan.com

Shamshyan.com-ը հուլիսի 24-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Երևանի Արցախի փողոցում ավտոմեքենայում տեղի ունեցած պայթյուն-հրդեհի վերաբերյալ, ինչի հետևանքով 2 հոգի ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկների կողմից տեղափոխվել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Դեպքի վերաբերյալ նոր մանրամասներ են պարզվել:

Այդ ընթացքում ոստիկանության էրեբունու բաժնի ծառայողները պարզել են վիրավորների ինքնությունը։ Նրանք են Արմավիրի մարզում հաշվառված 21-ամյա Հարություն Ղ․-ն, ում վիճակը բժիշկները գնահատել էին միջին ծանրության և Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Գառնիկ Մ․-ն, ում վիճակը նույնպես գնահատվել է միջին ծանրության։

Նշված անձիք «Էրեբունի» բժշկական կենտրոնում առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել են «Այրվացքաբանության ազգային կենտրոն»։

Պարզվել է նաև, որ այդ օրը ժամը 19։50-ի սահմաններում նշված գազաբենզալցակայան են այցելում «Nissan» մակնիշի ավտոմեքենայով, ովքեր գազը լիցքավորելուց հետո դուրս են գալիս գազի համար լիցքավորման հատվածից և առաջ ընթանում ու այնտեղ արդեն կայանում են ավտոմեքենան՝ բենզինի համար լիցքավորող սարքի մոտ, ու մինչ աշխատակիցը կլիցքավորեր ավտոմեքենան՝ սրահում գտնվող վիրավորներից մեկը ծխախոտ է վառում, ինչից առաջանում է պայթյուն՝ հրդեհի բռնկումով։

Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Արցախի պողոտայի և Էրեբունի փողոցի խաչմերուկում ավտոմեքենան հեղուկ գազով լիցքավորելուց հետո պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումով։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
21:54 Անմոռանալի օրեր. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի դուստրը վայելում մեղրամիսն ամուսնու հետ
18:59 Դատավորը հայ էր. Նարեկ Կարապետյանը՝ ինքնաբացարկ հայտնած դատավորի մասին
21:45 Անկախականները թող ողբան այսօր, ԵՄ-ին միանալու հարց գոյություն չունի
23:45 Իշխանությունները կարող են քրեական գործեր հարուցել, բայց չեն կարող դատապարտել ժողովրդի հավատը, խիղճը և պատմական հիշողությունը
16:51 Պետությունը ներխուժել է եկեղեցու ներքին կյանք․ դատավորը հրաժարվեց այս գործը քննելուց
17:43 Փաշինյանը ակնարկեց, որ Լուկաշենկոն է հրահրել Հայաստանին ԵՄ-ին մերձենալու համար
18:00 Վեհափառին կհամարեն անպարտ, եթե նա դուրս գա խաղից
15:14 Ես պիտի ցույց տամ ձեր դհոլչի դատախազը ոնց է մարդկանց վրա գործ կարում. Մեսրոպ Մանուկյան
20:18 Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ