Մամուլ 1 տարի առաջ - 09:01 26-07-2025

Իշխանությունների հակաեկեղեցական այս արշավում ամեն ինչ այդքան էլ «սահուն» չէ. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վաղը Հայ առաքելական եկեղեցին տոնում է Վարդավառը՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը, որ մեր Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է: Այս օրերին տեղեկություններ են շրջանառվում, որ Նիկոլ Փաշինյանը կարող է նախաձեռնել «փչացնել» այդ տոնը և կազմակերպել իր արշավանքը Մայր Աթոռի վրա: Բայց, մեր տեղեկություններով, ամեն ինչ այդքան հեշտ ու «սահուն» չէ:

Բանն այն է, որ, մեր տեղեկություններով, հենց իր շրջապատում, ՔՊ «վերնախավում», այդ թվում՝ պատգամավորների ու նախարարների շրջանում կան այնպիսիք, որոնք խուսափում են մտնել նման «ավանտյուրայի» մեջ: Ու խնդիրն այն չէ, որ նրանք ամոթալի են համարում Հայ առաքելական եկեղեցու դեմ հայտարարված պատերազմը (չնայած կան նաև այդպիսի որոշ քպականներ), այլ առաջին հերթին այն, որ նրանք շատ լավ հասկանում են՝ այդ ամենը իրենց համար ևս կարող է քրեական հետևանքներ ունենալ: Մյուս կողմից՝ Փաշինյանի փոքրաթիվ աջակիցներից շատերը պարզապես վախենում են ներգրավվել այս արշավանքի մեջ՝ անհանգստանալով անիծյալ լինելու, ինչպես նաև Եկեղեցուց ծառայություններ ստանալու անհնարինության հեռանկարից: Այն բանից հետո, երբ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի Նիժնի Նովգորոդի եկեղեցական համայնքի հոգևոր հովիվ Սեբեոս քահանա Ղալաչյանը թույլ չէր տվել, որ քպական պատգամավորը, որ խայտառակ անհարգալից ու անթույլատրելի արտահայտություններ էր թույլ տվել Եկեղեցու ու Կաթողիկոսի հասցեին, լինի կնքահայր, շատ «նիկոլականներ» մտածմունքներ ունեն այն առումով, որ իրենք էլ կարող են խնդիրներ ունենալ կնունք, պսակադրություն անցկացնելու և, ի վերջո, «վերջին ճանապարհ» բռնելու ժամանակ:

Վերջապես, կա մեկ այլ կարևոր հանգամանք: Խոսքն այն մասին է, որ ընդդիմությունն արդեն ցույց է տվել, որ Եկեղեցին Նիկոլ Փաշինյանից ու նրա խմբակից պաշտպանելու հարցում կարող է միասնական լինել: Ավելին, մեր տեղեկություններով, նրանք բացարձակ չեն խուսափում Փաշինյանին «հանդիպել» փողոցում: Ճիշտ է, վերջինս երբեք չի խորշել բախումներ հրահրելուց, ավելին՝ նրա նպատակը միշտ դա է, այդուամենայնիվ, ընդդիմադիրներն ու, ընդհանրապես, իրապես ՀԱԵ հետևորդները, հայ մարդիկ կկանգնեն Եկեղեցու թիկունքին: Մեր տեղեկություններով, ընդդիմադիրներն իրենց հերթին վաղը կարող են միասնական կերպով Էջմիածնում նշել Վարդավառը՝ թույլ չտալու հարամել տոնն ու հարձակվել Եկեղեցու վրա:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ