Ներքին 11 ամիս առաջ - 15:05 25-07-2025

Հայաստանի դատարանը պետք է ընդամենը Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժի որոշման կատարման հարցը լուծի

ՀԷՑ-ի, այսպես կոչված, ազգայնացման առնչությամբ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի որոշման առնչությամբ ՀՀ կառավարությունը հուլիսի 23-ի դիրքորոշմամբ ցույց է տալիս, որ միջազգային ներդրողների պաշտպանության համար Հայաստանի ստորագրած միջազգային պայմանագրերը, դրանցով ստանձնած պարտավորությունները չի կատարելու, եթե դրանք Կառավարության ղեկավարին անձնապես կամ քաղաքականապես դուր չեկան։ Այս մասին գրել է Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը:

«ՀՀ վարչապետն արդեն անձնական վերաբերմունք է ցույց տվել ՀԷՑ-ի շուրջ կատարվող գործընթացի նկատմամբ՝ հայտարարելով, թե իր համար դա «պետության համը որոշ մարդկանց բերանում» պահպանելու երաշխիք է, և սրանով նա արդեն ամբողջ գործընթացի վրա դրել է ապօրինության կնիք։

Իշխանության քարոզչական ուղղություններից մեկն այն է, թե իբր Արբիտրաժային ինստիտուտի այդ որոշման չկատարումը տեղի է ունենում հանուն ՀՀ ինքնիշխանության։

Այս տրամաբանությունը կամայականության դուռ է բացում՝ ստացվում է որևէ միջազգային դատարանի (օրինակ Մարդու իրավունքների եվրոպական դատարան) վճիռ, որը վարչապետի դուրը չի եկել կամ նա համարել է իր իշխանության համար վտանգավոր, կարող է չկատարել:

Այս մոտեցումը մեծ վնաս է հասցնում Հայաստանի միջազգային հեղինակությանը, հատկապես միջազգային ներդրումների ներգրավման համար։

Գործընթացը ցույց տվեց, որ պետական ինստիտուտներն ընդհանրապես չգործեցին։

Դա տեղի ունեցավ այն բանի շնորհիվ, որ Հայաստանում հաստատված է անձնիշխանություն և կուսակցապետություն: Սրանք են նրանց բերած «արժեքների բարիքները»։

Լուծումը պարզ է՝ Հայաստանի դատարանը պետք է ընդամենը Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժի որոշման կատարման հարցը լուծի՝ առանց անդրադառնալու հարցի բովանդակային կողմին։

Դատարանի կարող է մերժել, եթե որոշումը խախտի հանրային կարգը։ Այդ է պատճառը, որ ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացները իշխանությունն ուղեկցում է քարոզչությամբ այն մասին, որ հարցը կապված է հանրային անվտանգության հետ։

Մինչդեռ, վարչապետն արդեն ցույց է տվել է, որ իր համար դա ունի անձնական ու դրա հետ կապված՝ քաղաքական նշանակություն»,-գրել է նա:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու