Ուղիղ եթեր
Ներքին 10 ամիս առաջ - 23:50 24-07-2025

Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 11 օտարերկրացիներից մեկը Աժդահակ լեռան ստորոտում վնասել է ոտքը․ shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17:35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ 11 օտարերկրացի քաղաքացուց բաղկացած արշավախումբը Կոտայքի մարզի Աժդահակ լեռան ստորոտներից մեկում է, իսկ մեկ հոգի վիրավոր է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի, ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի փրկարարներն ու շտապօգնության Աբովյանի բժշկական կենտրոնի բրիգադը։

Քանի որ տեղանքը բավականին անանցանելի է եղել և հեռախոսակապը դժվարությամբ է գործել, փրկարարների հետ անընդհատ կապի մեջ են եղել 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ծառայողները, որոնողափրկարարական աշխատանքների փրկարարների և բժիշկների հետ, աջակցել է «Աժդահակ» ճամբարի ղեկավար Տիգրան Խաչատրյանը։

Շտապօգնության ավտոմեքենան չի կարողացել մոտենալ փրկարարների կողմից հայտնաբերված արշավախմբին, ինչից հետո փրկարարական ավտոմեքենայով բժիշկներին փրկարարները մոտեցրել են Աժդահակի և Թառաթումբի արևելյան ստորոտին, որտեղ էլ տուժածին՝ Չեխիայի Հանրապետության քաղաքացի, 38-ամյա Յանու Հ.-ին, ով վնասել և կոտրել է ոտքի ստորին հատվածը, բժիշկները տեղում ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն։ Այնուհետև փրկարարները մոտ 700 մետր պատգարակով դժվարանցանելի ճանապարհով մոտեցրել են փրկարարական մեքենային, որն էլ վիրավորին ուղեկցել է Գեղարդ բնակավայր։ Տուժածը այնուհետև տեղափոխվել է Գառնու բժշկական կենտրոն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան