Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 20:50 24-07-2025

Փաշինյանը ՌԴ-ում է, ԵԱՏՄ-ում մնում ենք, Աննա Հակոբյանի ֆոտոշարքը, զորակոչը երկարաձգվեց. Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է հուլիսի 24-ի լուրերը՝ Քնարիկ Սահակյանի մեկնաբանությամբ:

Նիկոլ Փաշինյանն իր քաղաքացիական կնոջ՝ Աննա Հակոբյանի և իրենց համատեղ դստեր Արփիի հետ երկօրյա աշխատանքային այցով մեկնել Ռուսաստանի Դաշնության Ալթայի հանրապետություն։ Ալթայում Փաշինյանը հանդիպում է ունեցել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։ Ռուսաստանի կառավարությունից հայտնում են, որ երկու երկրների վարչապետները քննարկել են առևտրատնտեսական, գիտատեխնոլոգիական և մշակութային-հումանիտար ոլորտներում ռուս-հայկական կապերին վերաբերող հարցեր: «Միշուստինը և Փաշինյանը կարևորել են տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը»,– ասված է հաղորդագրությունում: Հայաստանի կառավարության փոխանցմամբ՝ Միխայիլ Միշուստինը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին՝ Ալթայի Հանրապետությունում անցկացվող Բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովի մասնակցելու հրավերն ընդունելու համար: Երևանը նշում է, որ հանդիպմանը անդրադարձ է կատարվել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ներկա ընթացքին։ Քննարկվել են երկկողմ համագործակցության օրակարգին, ԵԱՏՄ շրջանակում փոխգործակցությանը վերաբերող, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ ռուսական կողմը մտահոգված է Հայաստանի Հանրապետության հետ առևտրաշրջանառության կրճատմամբ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Օվերչուկը լրագրողներին հայտնել է, որ Միշուստինի և Փաշինյանի միջև տեղի ունեցած հանդիպմանը քննարկման թեմաներից է եղել նաև երկկողմ առևտրատնտեսական համագործակցությունը։«Մենք քննարկել ենք առևտրատնտեսական համագործակցության զարգացումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Իհարկե, մենք մտահոգված ենք երկու երկրների միջև առևտրի կրճատմամբ։ Մենք քննարկել ենք, թե ինչ է պետք անել իրավիճակը բարելավելու համար»,-ասել է Ռուսաստանի փոխվարչապետը՝ հավելելով, որ հանդիպմանը քննարկվել են նաև Հայաստանում ռուսական ներդրումներին վերաբերող հարցեր։ Օվերչուկը նաև պնդել է, որ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ Երևանը հետաքրքրված է Եվրասիական տնտեսական միությունում աշխատանքները շարունակելու հարցում: «Ընդհանուր առմամբ, Հայաստանը, և սա նույնպես քննարկվել է այսօր, վճռական է շարունակել աշխատանքը Եվրասիական տնտեսական միությունում»,-ասել է նա՝ մեկնաբանելով ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հեռանկարների շուրջ ստեղծված իրավիճակը։

Հայաստանի կառավարության այսօրվա որոշմամբ՝ 2025 թվականի ամառային զորակոչի ժամկետը երկարաձգվել է մինչև օգոստոսի 15-ը։ Կառավարության նախորդ որոշմամբ՝ նախատեսված էր 2025 թվականի ամառային զորակոչն ավարտել հուլիսի 31-ին։ Նշվում է, որ որոշման ընդունումը պայմանավորված է հայտարարված 2025 թվականի ամառային զորակոչի շրջանակներում զորակոչի ենթակա քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման գործընթացը ավարտին հասցնելու և դրանց արդյունքներով քաղաքացիների զորակոչի կարգավիճակը հստակեցնելու նպատակով զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգելու անհրաժեշտությամբ: Նշվում է նաև, որ 2025 թվականի ամառային զորակոչի աշխատանքների ընթացիկ վերլուծությունը ցույց է տալիս, որ զորակոչի ենթակա քաղաքացիների բժշկական հետազոտման հավելյալ ծավալները հաշվի առնելով՝ ս.թ. հուլիսի 31-ի դրությամբ հնարավոր չի լինելու ավարտել քաղաքացիների պատշաճ փորձաքննությունը և դրանց արդյունքներով զորակոչի ենթակա կամ ոչ ենթակա լինելու հանգամանքի որոշման գործընթացը: «Այդ կապակցությամբ և 2025 թվականի ամառային զորակոչին ենթակա քաղաքացիներին անհարկի տարկետումներ տրամադրելու կամ նրանց բժշկական փորձաքննությունը ձմեռային զորակոչ տեղափոխելու դեպքերը բացառելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգել մինչև 2025 թվականի օգոստոսի 15-ը ներառյալ»,- ասվում է հայտարարության մեջ։

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը մերժել է Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանների միջնորդությունը՝ բանավոր ընթացակարգով բողոքը քննելու վերաբերյալ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Սրբազանի պաշտպանների թիմը։ Դատավորը որոշել է հուլիսի 24-ի փոխարեն դատական ակտը հրապարակել հուլիսի 30-ին։ Դատավորը ժամկետի փոփոխումը պատճառաբանել է լրացուցիչ ուսումնասիրություն իրականացնելու, դատարանի ծանրաբեռնվածության և պաշտպաններին իր դեմ բացարկ հայտնելու հնարավորություն ընձեռելու անհրաժեշտությամբ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով նախաքննությունն ավարտվել է։
Հիշեցնենք՝ Միքայել Սրբազանն իր հրապարակային խոսքում հայտարարել էր, որ Հայաստանում անհրաժեշտ է հեղաշրջում իրականացնել։ Թեպետ 2023-ին Դատախազությունը այստեղ հանցակազմ չէր տեսել, այնուամենայնիվ նույն հայտարարության համար Սրբազանը 2025-ի հունիսի 28-ին 2 ամսով կալանավորվեց։ Աջապահյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով՝ զանգվածային լրատվամիջոցներով և տեղեկատվական տեխնոլոգիաներով տարածված այն կոչերի համար, որոնք, ըստ իրավապահների, ուղղված են եղել իշխանության յուրացմանն ու սահմանադրական կարգի տապալմանը։

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում