Ներքին Միտք 11 ամիս առաջ - 23:21 22-07-2025

Այս ամենը արվում է, որպեսզի Նիկոլին ընձեռվի հնարավորություն պաշտպանվողի դիրքերից հրապարակայնացնելու եղած տեսագրություն-ձայնագրությունները՝ բոլորի դեմ

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Այն, որ Նիկոլը մտնում ա այլոց անկողին, չի նշանակում, որ իրենց հականիկոլական հռչակողներն էլ պետք ա նման կեղտոտ վարքագիծ ցուցաբերեն։ Խելացի գործիչը պետք ա Նիկոլի թաթիկից բռնած հանի այլոց անկողնուց, ոչ թե ինքն էլ իր հերթին նույնը կրկնի, որ այդ կերպ լեգիտիմացնի Նիկոլի արածները եւ մի հատ էլ նրան տա կարտ-բլանշ շարունակելու այդ ամենը՝ շատ ավելի մեծ ծավալներով ու տեսագրություններով հանդերձ։

Ընդ որում, անգամ չնչին տրամաբանության հետ աղերս ունեցող մեկը հասկանում ա, որ հաշվի առնելով ոստիկանության ու ԱԱԾ-ի հնարավորությունները, ցանկացած իշխանության ձեռը դրանից հարյուրապատիկ ավել կա։ Այնպես որ, պետք չի բացառել, որ այս ամենը հատուկ էլ արվում է, որպեսզի Նիկոլին ընձեռնվի հնարավորություն պաշտպանվողի դիրքերից հրապարակայնացնելու իրենց տրամադրության տակ եղած տեսագրություն-ձայնագրությունները, արդեն բոլորի դեմ։

Ընդ որում, հաշվի առնելով, որ Նիկոլն ու այսպես կոչված հականիկոլականների ֆինանսա-հոգեւոր հայրիկ Սերժը շատ հարցերում քայլում են ձեռ ձեռի տված ու գործում անտեսանելի համակարգված, մի բացառեք, որ իրական թիրախները վերջում կլինեն այս երկուսի վերահսկողությունից դուրս մնացած անձինք»...

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից
22:04 Արայիկ Հարությունյանը մանդատից հրաժարվելու վերաբերյալ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել