Ներքին 11 ամիս առաջ - 15:30 22-07-2025

Վարորդներն աշխատանքի ժամին տաքսի՞ են քշում. Մարաշում տրանսպորտի խնդիրը սուր է

«Բացառվում է, դա արդեն անհեթեթություն է»,- Oragir.News-ի հետ զրույցում, արձագանքելով Նորք Մարաշը սպասարկող 26 համարի միկրոավտուբուսի ուղևորների բողոքներին, թե երեկոյան ժամերին սպասարկման հաճախականությունը կտրուկ վատանում է, ինտերվալներն անհամեմատ մեծանում են, քանի որ, ըստ լուրերի, վարորդները նաև տաքսի են վարում, վստահեցրեց «Երևանի ավտոբուս» ընկերության մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը։

«Այն վարորդները, ովքեր գործի չեն, կարող են և՛ վարել, և՛ պահակ աշխատել, էդտեղ ոչ մի խնդիր չկա․ հիմա՝ մի օր էլ ինձ կարող է տեսնեք տաքսի վարելուց․․․ Բոլոր տրանսպորտային միջոցները՝ բացի մի հատից, օրը մեջ են աշխատում, հետևաբար՝ վարորդներն ամսվա կեսն են աշխատում, և հետո՝ մուտքի-ելքի ժամերը ֆիքսվում են»,- նշեց մեր զրուցակիցը։

Նշենք, որ օրերս Oragir.News-ը բողոք էր ստացել Երևանի Նորք Մարաշ համայնքի մի խումբ բնակիչներից, ովքեր օգտվում են 26 համարի միկրոավտոբուսից։ Վերջինները նշում էին, որ նշված երթուղայինը, կարելի է ասել, անհետանում է երեկոյան ժամերին, իսկ մարդիկ կանգառներում հոգնած և անհույս սպասում են։

Նրանք նաև նշում էին, որ Մարաշը տարիներ շարունակ, համապատասխան տրանսպորտի բացակայության պատճառով, անջատված է քաղաքի հարավային հատվածից․ այսինքն՝ բնակիչները չեն կարողանում ուղիղ երթուղով հասնել Էրեբունի զանգված կամ Երրորդ մաս։ Այս ամենի մեջ նրանք մեղադրում են քաղաքային իշխանություններին, որոնց անփույթ գործելաոճի պատճառով է նման վիճակ ստեղծվել։

«Երևան Ավտոբուսի» խոսնակն, իհարկե, խոստացավ ուսումնասիրել հարցը և տեղեկատվություն տրամադրել (ինչին համբերատար կսպասենք-խմբ․), սակայն, տարիներով չլուծված խնդրի լուծումը, դժվար թե, մեկ պատասխանում ամփոփված լինի։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին