Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանը բաց է ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար, թեև ոչ ուղղակիորեն։
«Դեռևս ուղիղ բանակցություններ չկան, բայց մենք պատրաստ ենք քննարկել հակամարտության կարգավորման ուղիները, մասնավորապես՝ եվրոպացի գործընկերների միջնորդությամբ»,- նշել է նա։