Ավինյանի չեզոքությունը, Թորոսյանի 9 մլն-անոց հաշիվները, «Եհովայի վկաները» դեմ չեն արշավին. Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի քաղաքական վիճակը գնալով բարդանում է: Գյումրու ավագանու ընտրությունների արդյունքում ունենալով 8 մանդատ՝ իրավիճակի բերումով նա ստացավ ընդդիմադիր երկու ուժերի՝ Մարտուն Գրիգորյանի ու Ռուբեն Մխիթարյանի թիմերի հավաքած 9 մանդատները եւ դարձավ քաղաքապետ: Ղուկասյանը փորձում է կապեր գտնել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կամ գոնե նրա թիմակիցների շրջանում՝ քաղաքական աջակցություն ստանալու համար։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իշխանությունները նախնական որոշում ունեն Պետական վերահսկողության ծառայությունում առաջիկայում ղեկավար չնշանակելու: Բանն այն է, որ իշխանությունները մտադրություն ունեն Ռոմանոս Պետրոսյանին վերադարձնել ՊՎԾ ղեկավարի պաշտոնում՝ ՀԷՑ-ի «գործերը ավարտելուց հետո»:

Օրաթերթը նաև գրում է. «Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն առայժմ աչքի է ընկնում չափազանց զգուշավորությամբ՝ Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի եւ վերջին շաբաթների հակաեկեղեցական գործողությունների համատեքստում։ Օրաթերթի աղբյուրների փոխանցման, քաղաքապետը թիմակիցների նեղ շրջանակում պարզաբանել է՝ ինքը չի ցանկանում որեւէ կերպ մասնակցել հակաեկեղեցական արշավին՝ այն համարելով անթույլատրելի։

Հրապարակ օրաթերթը գրում է․
Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատար, Տիգրան Ավինյանի մտերիմ Սուրեն Վարոսյանը, իր տեղակալ է նշանակել ՔՊ-ական Գեւորգ Վարոսյանին։

Վերջինս լծվել է աշխատակիցներին հրահանգավորելու գործին եւ Փաշինյանի՝ «Էջմիածնում մեծ հավաք» անելու մասին գրառումից հետո իր մոտ է կանչել բոլոր բաժինների պետերին, հրահանգել՝ իրենց աշխատակիցներին պատրաստ պահել, որ պետք լինելուն պես շտապ «իջնեն» Էջմիածին։ Բաժնի պետերը չեն համաձայնել, ասել են՝ չեն կարող աշխատակիցներին ստիպել` դուրս գալ Եկեղեցու դեմ։
Դատարանը 9 մլն դրամի կալանք է դրել ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի հաշիվների վրա՝ Սամվել Կարապետյանի պահանջով․ գրում է օրաթերթը։

Ըստ օրաթերէի մեկ այլ հոդվածի՝ ի տարբերություն հայաստանյան մեկ այլ կրոնական կազմակերպության՝ «Կյանքի խոսքի», «Եհովայի վկաները» դեմ չեն Եկեղեցու դեմ արշավանքին մասնակցելուն։

Հրապարակ օրաթերթը գրում է․ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, Վճռաբեկ դատարանի դատավոր Արթուր Աթաբեկյանը, դատական համակարգի «մի ֆուռ» խնդիրները թողած, արձակուրդ է գնացել։ ԲԴԽ-ից նախագահի` արձակուրդ մեկնելու վերաբերյալ տեղեկությունը հաստատեցին, նշեցին, որ սա նրա ամենամյա հերթական արձակուրդի մի մասն է։

Այս և այլ լուրերին կարող եք ծանոթանալ Oragir.News կայքում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին