Ներքին Միտք 1 տարի առաջ - 20:55 21-07-2025

Հորդորում ենք լծվել Կտրիճ Ներսիսյանի ուխտազանցության և եկեղեցու սպասավորների` ահաբեկչության պլանավորման արդյունքում Եկեղեցու առջև ծառացած հիմնախնդիրների հաղթահարմանը

ՔՊ-ական, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանն արձագանքել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի այսօրվա հայտարարությանը:

«Հորդորում ենք Կտրիճ Ներսիսյանին ու իրեն պաշտպանող խմբակին դադարեցնել հակաեկեղեցական, անօրինական արշավը և լծվել Կտրիճ Ներսիսյանի ուխտազանցության, ինչպես նաև եկեղեցու մի շարք սպասավորների` ահաբեկչության ու հեղաշրջման պլանավորման մեջ առերևույթ մասնակցության արդյունքում Հայ Առաքելական Եկեղեցու առջև ծառացած լրջագույն հիմնախնդիրների հաղթահարմանը։

Միաժամանակ դիմում ենք եկեղեցական իրավասու մարմիններին և եկեղեցականներին` ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և օրինական միջոցները՝ կանխարգելելու հակաեկեղեցական այս ընթացքը։

Գնահատում ենք բարեպաշտ մեր ժողովրդի սերն ու հավատարմությունը հանդեպ Մայր Եկեղեցին և նախանձախնդրությունը՝ ուխտազանցներից ու ահաբեկչության պաշտպաններից պաշտպանելու համայն հայության հոգևոր կենտրոնն ու մեր նվիրական սրբությունները։

Կոչ ենք անում մեր ժողովրդի զավակներին չտրվել ուխտազանց Կտրիճ Ներսիսյանի ու իր մարդ գյուլլել տենչացող որոշ ենթակաների սադրանքներին, պահպանել զգոնությունն ու ողջախոհությունը և հավատով ու աղոթական ոգով համախմբվել առկա փորձությունների դիմագրավման համար։
Վեհարանը` վեհի»,- գրել է ՔՊ-ականը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում