Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 11 ամիս առաջ - 18:00 21-07-2025

Փաշինյանն Ալիևի ու Էրդողանի կամակատարն է, նրանց պահանջներին չի ընդդիմանա․ հարցում

Հայ ադրբեջանական բանակցություններում կրկին ակտիվորեն քննարկվում է Սյունիքով անցնող հաղորդակցություններն ապաշրջափակելու հարցը։ Ամերիկյան կողմն առաջարկել է, որ Սյունիքով անցնող ճանապարհի վերահսկողությունը արտապատվիրակվի ամերիկյան մասնավոր կազմակերպությանը։

Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարեց, որ այդ ամենը տեղի է ունենալու փոխադարձության սկզբունքով, սակայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փաստացի հերքեց Փաշինյանի այս պնդումը՝ հայտարարելով, որ Հայաստանի տարածքով անցնող ադրբեջանցիները չպետք է հայ սահմանապահների երեսը տեսնեն։

Oragir.News-ը շրջեց մայրաքաղաքի փողոցներում և լսեց քաղաքացիների կարծիքն ու վերաբերմունքը այս հայտարարությունների վերաբերյալ։ Շատերը չցանկացան պատասխանել, ոմանք, հավատում էին «խաղաղության օրակարգին», իսկ մի մասն էլ անգամ լսել չէր ուզում, որ ադրբեջանցիները կարող են անցնել ՀՀ տարածքով։

«Կարծում եմ՝ շատ սխալ է, բայց չեն ընդդիմանա։ Նիկոլ Փաշինյանը լրիվ կուլ է գնացել Ալիևին։ Իր արածներից, գործերից եմ տեսնում։ Ես մեծ հիացմունքով Ռուսաստանից 18 թվին եկել եմ, հավատալով իրան, բայց հիմա հավատս լրիվ կորցրել եմ ու մտածում եմ՝ ո՞նց փախնեմ ստեղից»,-ասաց հարցման մասնակցած քաղաքացիներից մեկը։

«Սա առնչվում է Հայաստանի՝ որպես պետության, վերացման հետ, նաև հայերի՝ որպես ազգի, վերացման հետ»,- ասաց մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
12:50 Գրիշա Ասատրյանի քույրը ցնցող անակնկալ է մատուցել եղբորը ծննդյան օրվա առթիվ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:02 Երևանում՝ ոստիկանության ակադեմիայի մոտ, BAW-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով
12:38 Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում. Armat Media