Արտաքին 1 տարի առաջ - 14:23 20-07-2025

Դա գործնական, պրագմատիկ զրույց էր այն մարդկանց, որոնք պատրաստ են լսել միմյանց. Պեսկովը՝ Պուտին-Թրամփ զրույցի մասին

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև հուլիսի 3-ին կայացած հեռախոսազրույցը գործնական էր, առաջնորդների զրույցը այն մարդկանց խոսակցություն էր, որոնք ամուր կանգնած են իրենց դիրքորոշումներում, բայց պատրաստ են լսել միմյանց:

Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է РИА Новости-ն։

«Դա գործնական, պրագմատիկ զրույց էր այն մարդկանց, որոնք ամուր կանգնած են իրենց դիրքորոշումներում, բայց պատրաստ են լսել միմյանց», - ասել է Պեսկովը «Россия 1»-ի լրագրող Պավել Զարուբինին՝ մեկնաբանելով հուլիսին կայացած Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի տոնայնությունը։

Ըստ Պեսկովի, չնայած իր հռետորաբանությանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատում է իր մտադրությունը՝ շարունակելու անել ամեն ինչ՝ ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստելու համար։

«Թրամփը աշխարհի խոշորագույն երկրի, աշխարհի խոշորագույն տնտեսության նախագահն է։ Եվ բացի այդ, արդեն բոլորը, այսպես ասած, սովորել են նրա բավականին կոշտ և ուղղագիծ հռետորաբանությանը։ Դրա հետ մեկտեղ նա հաստատում է իր մտադրությունը՝ շարունակելու անել հնարավոր ամեն ինչ՝ խաղաղ կարգավորմանը նպաստելու համար»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան