Ներքին 1 տարի առաջ - 23:05 19-07-2025

Սոնա Մնացականյանի գործով տուժող կողմը Փաշինյանից պահանջում է հրապարակել ռադիոկապի ձայնագրությունը

Հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Սոնա Մնացականյանի վրաերթի դեպքով ինքը որևէ տեսակի պատասխանատվություն չունի, քանի որ իրեն ուղեկցող ավտոշարասյան մեջ ինքը սովորական քաղաքացու նման կարծես «ավտոբուսի» ուղևոր է եղել, ապա այդ դեպքում, հարցի զուտ բարոյական կողմին չանդրադառնալով, նրա մեղքի կամ առնվազն իրավական պատասխանատվության մասին օբյեկտիվ հետևության հանգելու համար տուժող կողմը պահանջում է հասարակությանը և քրեական վարույթի մասնակիցներին ներկայացնել ավտոշարասյան մեքենաների մեջ օրենքի ուժով գործող՝ խոսակցությունները, հանձնարարություններն ամրագրող ռադիոկապի ձայնագրությունը, որը մինչև օրս թաքցվում է։ Այս մասին գրում է վրաերթիզ մահացած Սոնա Մնացականյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանը:

Հիշեցնենք, որ 2022 թվականի ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն, որի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Նշված ավտոշարասյունն ուղեկցելիս է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իսկ մահացած կինը հղի է եղել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով