Արտաքին 10 ամիս առաջ - 23:41 18-07-2025

Վիկտոր Օրբանը չի բացառում Հունգարիայի դուրս գալը ԵՄ-ից

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ երկրի՝ Եվրամիության կազմից դուրս գալը հնարավոր տարբերակ է, եթե միավորումը չվերադառնա իր սկզբնական արժեքներին։ Այս մասին նա հայտարարել է հունգարական «Népszava» պարբերականին տված հարցազրույցում:

«Եվրամիությունը կորցրել է իր ստեղծման սկզբունքները և վերածվել է քաղաքական ճնշման գործիքի։ Եթե իրավիճակը չփոխվի հօգուտ ազգային պետությունների շահերի, Բուդապեշտը լրջորեն կդիտարկի ԵՄ-ից դուրս գալու հարցը»,- ընդգծել է Օրբանը։

Հունգարիայի վարչապետը կոշտ քննադատության է ենթարկել ԵՄ քաղաքականությունը՝ նշելով, որ միությունը սկսել է պարտադրել անդամ պետություններին «անընդունելի սկզբունքներ», որոնք հակասում են Հունգարիայի ինքնիշխանությանը և ազգային ինքնությանը։