Փաշինյանի համբերության բաժակը լցվել է, Գասպարյանի սկեսրայրին կանչել են ՀԿ, արտահոսք ՔՊ-ից․ Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ էջմիածնի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի շուրջ սեղմված օղակը հասել է այն կետին, որ առաջիկա օրերին նրա սկեսրոջը կհրավիրեն Հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության: Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեն մեղադրանք է առաջադրել Էջմիածնի նախկին քաղաքապետին՝ փողերի լվացման եւ պաշտոնեական դիրքի չարաշահման հատկանիշներով:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Նիկոլ Փաշինյանի առաջարկով, նախագահ Վահագն Խաչատուրյանի ստորագրությամբ ՀՀ շրջական միաջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ազատվեց նախարարի պաշտոնից: Փաշինյանի համբերության բաժակը լցվել է, երբ նրան զեկուցել են, որ եթե այսպես շարունակվի, Հայաստանում 2026 թվականին կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կողմերի 17-րդ համաժողովի աշխատանքներում իրենք խայտառակվելու են:

Օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանը վերջին 7-8 օրերի ընթացքում ակտիվ զբաղված է նոր Կաթողիկոսի փնտրտուքով: Այս պահին Փաշինյանի «սրտի» թեկնածուն ԱՄՆ Արեւմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան Արք. Տերտերյանն է։

Հրապարակ օրաթերթը գրում է․
Պետական ապարատում դեռ հնուց ավանդույթ կա` աշխատասենյակներում խունկ վառելու, որը նաեւ ախտահանիչ դեր ունի։ 2 տարբեր նախարարությունների աշխատակիցներ պատմեցին, որ ղեկավարությունը հրահանգել է այլեւս նման բան չանել:

Օրաթերթը գրում է․
Հատկապես վերջերս Փաշինյանը վրդովվում է, երբ իրենց նիստերից արտահոսքեր են լինում, եւ ամեն նիստից առաջ հատուկ զգուշացնում է, որ քննարկվածը չպետք է հայտնվի լրատվամիջոցներում: Անգամ սպառնում է, որ հայտնաբերելու է արտահոսք անողներին եւ պատժի։ Գորիսի քաղաքական ժողովից հետո միակը, որ «հանդգնել» է հարցազրույց տալ, սյունեցի պատգամավոր Դավիթ Դանիելյանն է եղել։

Չնայած Նիկոլ Փաշինյանն ու թիմը շուրջ հինգ տարի է՝ հերքում են, պնդելով, որ Զանգեզուրի միջանցք չի լինելու, սակայն երեկ հրավիրած ասուլիսի գլխավոր նպատակը միջանցքի մասին մանիպուլյատիվ մտքեր տարածելն էր: Ուստի ասվեց, որ «միջանցք» տերմինը միջազգային է, եթե կարդաք-լսեք, որ միջանցք ենք տվել, չհավատաք, դա նույն ճանապարհն է, քանի որ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո «մեզ համար «միջանցք» բառը ստացել է որոշակի ալերգիկ կոնտեքստներ»․ գրում է Հրապարակ օրաթերթը։

«Փաստ» օրաթերթը գրում է.
Արդեն մի քանի տարի է, ինչ հայաստանյան քաղաքական դաշտում կա, այսպես կոչված, «երրորդ ուժի» պահանջարկ։ Կարապետյանի քաղաքական շարժումը միանգամից հայտարարում է, որ կոնսոլիդացնող դեր է խաղալու՝ համախմբելով տարբեր քաղաքական ճամբարների մարդկանց, ինչպես նաև ներգրավելով նրանց, ովքեր հիասթափված են քաղաքականությունից: Այդ դեպքում այն իսկապես կդառնա «երրորդ ուժ»։

Այս և այլ լուրերին կարող եք ծանոթանալ Oragir.News կայքում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
21:38 Գյումրիի փոխքաղաքապետը հրաժարվել է պատգամավորական մանդատից