Մամուլ 1 տարի առաջ - 07:17 17-07-2025

Էջմիածնի նախկին քաղաքապետի սկեսրոջը կհրավիրեն ՀԿԿ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «»«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ էջմիածնի նախկին համայնքապետ Դիանա Գասպարյանի շուրջ սեղմված օղակը հասել է այն կետին, որ առաջիկա օրերին նրա սկեսրոջը կհրավիրեն Հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության:

Հայտնել էինք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն մեղադրանք է առաջադրել Էջմիածնի նախկին քաղաքապետին՝ փողերի լվացման եւ պաշտոնեական դիրքի չարաշահման հատկանիշներով:

Իսկ ինչ է կատարվել նախաքննական մարմնում: Նախ, Հակակոռուպցիոն կոմիտեում Դիանա Գասպարյանին պահել են մոտ 1 ժամ: Նա հրաժարվել է նախաքննական մարմնի հարցերին պատասխանելուց եւ ասել է, թե հրաժարվում է ցուցմունք տալ:

Նախաքննական մարմինը, նրա նկատմամբ մեղադրանք առաջադրելուց բացի, խափանման միջոց է ընտրել նաեւ երկրից բացակայելու արգելքը:

Մինչ հարցաքննությունը՝ մայիսի 15-ին, Էջմիածնի ՔՊ-ական քաղաքապետ Դիանա Գասպարյանը հայտնեց, որ հրաժարական է տալիս։ Կուսակիցները նրա հրաժարականի պատճառների մասին մինչեւ օրս չեն խոսում՝ նշելով, որ Գասպարյանի ներկայացրած պարզաբանումներին ավելացնելու ոչինչ չունեն:

37-ամյա Դիանա Գասպարյանը, որի ընտանիքի անդամները նրա պաշտոնավարման ընթացքում աղմկահարույց տարբեր պատմություններում էին հայտնվել, հընթացս հարստացել, որոշեց հրաժարական տալ՝ պատճառաբանելով, թե 7 տարվա պաշտոնավարումից հետո որոշել է ժամանակն այսուհետեւ նվիրել ընտանիքին:
Եվ մինչ քաղաքապետ Գասպարյանը հրաժարականի պատճառների մասին էր խոսում, Հակակոռուպցիոն կոմիտեն գործի անցավ:

Գլխավոր դատախազությունից հաստատել էին քրեական վարույթ նախաձեռնելու վերաբերյալ տեղեկությունը եւ հայտնել, որ այն միացվել է «Հետք»-ի նույն հրապարակման հիման վրա ավելի վաղ հարուցված վարույթին:
Նշենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում է քննվում պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաեւ հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ տվյալները թաքցնելու դրվագներով նախաձեռնված քրեական վարույթը։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել