Մամուլ 1 տարի առաջ - 08:32 16-07-2025

Ում է նոր ուժի մեջ տեսնում Կարապետյանը․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

ԱԱԾ մեկուսարանում արդեն շուրջ մեկ ամիս գտնվող Սամվել Կարապետյանը նախօրեին հայտարարեց նոր քաղաքական ուժի մեկնարկի մասին:

Բանտից արված իր հայտարարության մեջ «Տաշիր գրուպ»-ի սեփականատերը հատուկ ընդգծում է՝ հարգելով մյուս ընդդիմադիր քաղաքական ուժերին, իր քաղաքական ուժն է ձեւավորում` նոր թիմով եւ իր պատկերացումներով:

Թե ովքեր են լինելու այդ նոր թիմի անդամները, պարզ չէ: Միայն նշում է, որ այդ ուժը պատրաստ է համագործակցել համախոհների հետ: Մեզ ասացին, որ հայտարարության մեջ հատուկ է ընդգծել, որ նոր թիմ է լինելու, որում տեղ չեն ունենալու հին խաղացողները։

Բանն այն է, որ ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի հուլիսի 4-ին տեղի ունեցած հավաք-երթից հետո Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի թիմակիցների միջեւ հրապարակային բախում սկսվեց։

Քանի որ «Հայաստան» դաշինքի 3 պատգամավոր ելույթ ունեցան՝ Աղվան Վարդանյանը, Գառնիկ Դանիելյանը եւ Աննա Գրիգորյանը, կասկածներ տարածվեցին, թե ՀՀԿ-ն խաղից դուրս վիճակում է հայտնվել, իբր՝ Սամվել Կարապետյանն է այդպես ցանկացել։

Իրականում Սերժ Սարգսյանն ու Ս. Կարապետյանը բավականին ջերմ հարաբերություններ ունեն․ ՀՀ երրորդ նախագահը ներկա է գտնվել Կարապետյանիհոր թաղման եւ քառասունքի արարողություններին։

Ինչեւէ, այս բանավեճից հետո իշխանական քարոզիչներն անմիջապես մանիպուլացրին իրավիճակը՝ Սամվել Կարապետյանին «տեղավորելով» նախկին նախագահների շարքում։

Մինչդեռ տեղեկություններ կան, որ Կարապետյանի նոր թիմում հնարավորինս նոր, թարմ դեմքեր են լինելու, իսկ կուսակցությունը, ըստ ամենայնի, կղեկավարի Կարապետյանների որդիներից մեկը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք