Արտաքին 1 տարի առաջ - 20:56 15-07-2025

Մերցը խոստացել է ԱՄՆ-ին կոշտ պատասխան տալ Թրամփի մաքսատուրքերի առթիվ

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Վաշինգտոնին խոստացել է վճռական պատասխան տալ, եթե ԱՄՆ-ի և Եվրամիության միջև առևտրային պատերազմը սրվի։

Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն։

«Ամերիկյան կառավարությունը չպետք է թերագնահատի մեր պատրաստակամությունը՝ նմանատիպ միջոցառումներով արձագանքելու չափազանց բարձր մաքսատուրքերին», - ասել է Գերմանիայի կառավարության ղեկավարը։

Ըստ նրա՝ ԵՄ-ն պատրաստ է դրան, բայց շարունակում է հույս ունենալ հակամարտությունը լուծել բանակցությունների միջոցով։ Կանցլերի խոսքով՝ Գերմանիան այդ նպատակով մշտական կապի մեջ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ։

«Մեր նպատակը եղել և մնում է արագորեն հասնել այնպիսի լուծման, որը կհեշտացնի առևտուրը Միացյալ Նահանգների հետ և թույլ կտա կրկին իջեցնել մաքսատուրքերը։ Մենք այժմ մինչև հուլիսի վերջ ժամանակ ունենք բանակցելու համար»,- ասել է Մերցը։

Նրա խոսքով՝ վերջին օրերին ինքը աշխատել է, որպեսզի Եվրամիությունը չսահմանի պատասխան բարձր մաքսատուրքեր հուլիսի 12-ին Թրամփի ծանուցումից անմիջապես հետո, հակառակ դեպքում դա կարող էր ինքնըստինքյան տեղի ունենալ երեկ։

Ամենից շատ դիտված

19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
18:09 Ինձ համար կարեւոր էր, որ որդիս մկրտվի Հայաստանում. Արման Մարգարյան
18:14 Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել
17:54 Մենչը լուսանկար է հրապարակել Գոռ Հակոբյանի և նրա որդու հետ
19:09 Արսեն Հարությունյանը Փաշինյանին է ներկայացրել իր նվաճած չեմպիոնական գոտին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
18:07 Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց