Ներքին Տեսանյութ Ուղիղ խոսք 4 ամիս առաջ - 14:00 15-07-2025

Դաշնակցությունը 130 տարում չի կոտրվել, հիմա էլ չի կոտրվելու. Տարոն Մանուկյան

Օրերս ահաբեկչության մեղադրանքով ձերբակալվել էին ՀՅԴ մի շարք անդամներ, որոնց թվում նաև ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին՝ ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամ Տարոն Մանուկյանը։ Վերջինս, սակայն, օրեր անց ազատ է արձակվել։

Oragir.News-ի «Ուղիղ խոսք» հաղորդման շրջանակում հյուրընկալել ենք Տարոն Մանուկյանին, որը ներկայացրեց ձերբակալության պատճառները, իրավապահների անօրինական գործողությունները, իր մասնակցությունը 44-օրյա պատերազմին և իշխանությունների կողմից ՀՅԴ-ի նկատմամբ բացասական վերաբերմունքի իրական պատճառները։

Նրա խոսքով՝ ՀՅԴ-ն մշտապես եղել է թիրախ թե՛ թշնամական ռեժիմների, թե՛ ներկայիս իշխանությունների կողմից։

«Դաշնակցությունն ազգային ուժն է, որի դեմ մշտապես պայքարել են թուրքական ու ադրբեջանական ռեժիմները։ Իսկ այսօր Հայաստանում նստած «հայկական» կառավարությունը՝ ադրբեջանաթուրքական օրակարգով, փորձում է հարվածել մեր վարկանիշին։ Բայց դա չի ստացվելու, քանի որ մեր 135 տարվա պատմության ընթացքում շատ նման խմբակներ են եկել ու գնացել, իսկ Դաշնակցությունը կա, եղել է ու շարունակելու է լինել։ Շարունակելու ենք պայքարել հայ մարդու իրավունքների համար»,- ասաց Տարոն Մանուկյանը։

Նա նկատեց նաև, որ սահման պահելու վերաբերյալ որոշ մեկնաբանություններ պարզապես ծիծաղելի են.

«Մեր կուսակցության երդումն այդպիսին է՝ եթե հարկ լինի, թեկուզ կյանքի գնով ծառայել հայրենիքին։ Մեզ համար հայրենիքի համար կռվելը երբեք պարծենալու առիթ չի եղել։ Դա մեր գենի, մեր արժեքների մասն է։ Մեզ համար բնական է առաջինը կանգնելը սահմանին՝ մեր հողի, մեր հայրենիքի համար»։

Անդրադառնալով ՀՅԴ որոշ անդամներին վերագրվող մեղադրանքներին, մասնավորապես՝ ահաբեկչությանն առնչվող մեղադրանքին, Տարոն Մանուկյանը հայտարարեց, որ դա լիակատար անհեթեթություն է.

«Մենք մեր երկրի ներսում տեռորով չենք զբաղվում։ Մենք ռեալիստ ենք և հասկանում ենք, որ պայքարը պետք է ունենա արդյունավետություն։ Մեզ մեղադրում են, թե իբր մենք միշտ արյուն ենք թափում հարց լուծելու համար։ Այո, բայց դա վերաբերում է միայն մեր թշնամիների արյանը։ Մեր երկրի ներսում մենք երբեք արյուն չենք թափելու»։

Տարոն Մանուկյանն ընդգծեց, որ շարունակելու են պայքարել ՔՊ-ական իշխանություններին հեռացնելու համար, քանի որ համոզված են, որ նրանք սպասարկում են թշնամիների շահերը։

Մանրամասները՝ տեսնյութում։

Ամենից շատ դիտված

22:44 ՔՊ-ական Էմմա Պալյանը Ամասիայի առողջության կենտրոնում եղբոր համար փոխտնօրենի հաստիք է ստեղծել՝ 250 հազար աշխատավարձով
23:06 Ամերիկացի դիվանագետին Ծիծեռնակաբերդում ոչ մի հայ պաշտոնյա չի ուղեկցել. Էդգար Ղազարյան
09:22 Փիառի համար են ներկրել․ Սամվել Ալեքսանյանին ստիպել են. Հրապարակ
22:49 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ բախվել են «Nissan Rogue»-ը և «Toyota»-ն․ կա վիրավոր
22:30 ՔՊ-ին Վաղարշապատը պետք էր, որ Վեհարանի դեմ գրոհն արդարացնի․ հարցում
21:56 Մենք չենք հանձնվում, ամեն ինչ առջևում է. Սպերցյանը մեկնաբանել է խոշոր հաշվով պարտությունը
22:13 Ընդդիմադիր այն ուժերը, որոնք չեն հաղթահարում անցողիկ շեմը, փոշիացնում են ընդդիմության ձայները և նպաստում իշխանության վերարտադրությանը
23:53 Դիվերսիոն խումբը պայթյուն է նախապատրաստել, թիրախը եղել է Սերգեյ Շոյգուն. ԱԴԾ
09:05 Նախարարի՝ 3,150 դոլարանոց պայուսակն ու բրենդային կոստյումը. Ավանեսյանի look-ի հետքերով. Ժողովուրդ
22:03 Վաղարշապատի ընտրությունները՝ որպես պատրվակ․ Փաշինյանի «ոգևորության» իրական պատճառը