Մամուլ 1 տարի առաջ - 08:10 15-07-2025

Փաշինյանին կանչել են բացատրության․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Նիկոլ Փաշինյանը երեկ աշխատանքային այցով մեկնեց Բրյուսել, ապա՝ Փարիզ, հանդիպելու Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի եւ Մակրոնի հետ: Այցն անսպասելի է եղել նաեւ ՔՊ-աններից շատերի համար, քչերն են իմացել դրա մասին։ Որոշ տեղեկություններով, հրատապ այցը Բրյուսել պայմանավորված է եղել օրեր առաջ Աբու Դաբի այցով եւ այնտեղ ձեռք բերված պայմանավորվածություններով։

Ասում են՝ Բրյուսելից են կանչել Փաշինյանին, որ ներկայացնի, թե ինչպես ստացվեց, որ ամիսներ, տարիներ շարունակ հավաքական Արեւմուտքի քավորությամբ պայմանագրի ստորագրումը գլուխ չեկավ, իսկ ԱՄՆ միջնորդությունը կարծես արդյունք է տալիս, եւ համաձայնության են եկել «Զանգեզուրի միջանցքի» հարցով։ Եվ նա, որպեսզի չնեղացնի ԵՄ-ին, հանձն է առել ավարտին հասնել Ռուսաստանին տարածաշրջանից վերջնականապես դուրս մղելու ծրագիրը։

Ուշագրավ է, որ պաշտոնական հաղորդագրության մեջ եւս նշվում է այդ մասին․ «Անդրադառնալով անվտանգության հետ կապված մի շարք մտահոգությունների, այդ թվում՝ արտաքին տեղեկատվության մանիպուլյացիաներին եւ միջամտությանը, ապատեղեկատվությանը եւ կիբերսպառնալիքներին, ԵՄ-ն առաջարկեց համագործակցել Հայաստանի հետ… Հայաստանի տեղեկատվական էկոհամակարգին աջակցելու համար ԵՄ-ն հայտարարեց անկախ լրատվամիջոցների ամրապնդման համար նախատեսված 1.5 միլիոն եվրոյի նոր փաթեթի մասին»։

Ինչպես նաեւ՝ «Նախագահ Կոշտան եւ նախագահ ֆոն դեր Լայենը շնորհակալություն հայտնեցին Հայաստանին` սերտ համագործակցության եւ պատժամիջոցների շրջանցումը կանխելու ուղղությամբ ձեռնարկված քայլերի համար»: Խոսքը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին է, իսկ դրանց շրջանցումը կարող էր նպաստել մեր տնտեսությանը եւ մեր տնտեսվարողներին եկամուտներ ապահովելուն:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան