copy image url
Արտաքին Միտք 4 ամիս առաջ - 21:17 14-07-2025

Մեր գործընկերությունը Հայաստանի հետ երբեք այսքան ամուր չի եղել. Մարթա Կոս

Ուրախ էի այսօր հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության մի քանի անդամների հետ: Մենք մտադիր ենք շարունակել բարեփոխումների և ներդրումների մեր համատեղ ծրագրի իրականացումը Հայաստանի կայունության և աճի ծրագրի շրջանակներում:

Այդ մասին հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը:

«Մեր գործընկերությունը երբեք այսքան ամուր չի եղել, և ես անհամբերությամբ սպասում եմ առաջիկայում Հայաստան այցելելու հնարավորությանը»,- նշել է նա։