Միտք Ներքին 1 տարի առաջ - 14:43 14-07-2025

Մեկնընդմիշտ ուզում եմ փակել թեման. Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը գրել է.

«Առիթը օգտագործելով մեկընդմիշտ ուզում եմ փակել մի թեմա, որի մասին թեև շատ եմ խոսել, բայց այն կրկին շահարկվում է:

2018թ. առողջապահության նախարար նշանակվելուց հետո ինձ ԱՆ ենթակայության դատաբժշկական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանը զեկուցում է, որ մեր երկրին անհրաժեշտ է ԴՆԹ սեքվենատոր, որպեսզի կարողանան կենսաբանական նյութերի, հյուսվածքների, մարմինների նույնականացում իրականացնենք, որը մինչ այդ պահը չեն կարողացել իրականացնել ժամանակակից և ճշգրիտ մեթոդներով: Նա ինձ ասած, որ դա անհրաժեշտ է թե' հանցագործությունների բացահայտման, թե' հատկապես պատերազմական իրավիճակների ժամանակ անճանաչելի մարմինների նույնականացման համար: Ես դիմեցի վարչապետին և կառավարությունը 2018-ին հավելյալ գումար հատկացրեց մեզ, որպեսզի գնենք մեր առաջին ԴՆԹ սեքվենատորը, որը սկսեց հաջողությամբ աշխատել: Ուզում եմ հատուկ շեշտել, մինչ դա մենք նման հնարավորություն չենք ունեցել և կենսաբանական նմուշները ԴՆԹ սեքվենավորման համար ուղարկվում էին արտերկիր, ինչը և թանկ էր և ամիսներ էր տևում:

44-օրյա պատերազմի առաջին իսկ օրերից մեր առաջին ԴՆԹ սեքվենատորը և ընդհանրապես ամբողջ դատաբժշկական ծառայությունը սկսեցին աշխատել 24-օրյա ռեժիմով թե' անճանաչելի մարմինների նույնականացման, թե' մնացած փորձաքննությունների համար, ինչի համար նրանց կրկին շնորհակալություն եմ հայտնում: Պատերազմի ավարտից հետո, քանի որ մենք նույնիսկ 24 ժամ աշխատելով օրական 15-20 նմուշից ավել չէինք կարողանում նույնանակացնել, իսկ մենք շատ անճանաչելի մարմիններ ունեինք, կառավարությունը որոշեց, որ պետք է գնենք նաև 2-րդ ԴՆԹ սեքվենատորը, ինչը արագացված ռեժիմով իրականացրինք և մեկ ամսից էլ պակաս ժամանակում այն արդեն աշխատում էր 2025թ. հունվարի կեսից, ինչի համար կրկին շնորհակալ եմ այդ ամենը նման արագ կերպով և հատկապես ամանորյա և ծննդյան տոների ընթացքում կազմակերպելու համար, քանի որ արտասահմանում, որտեղից ձեռք էր բերվել և ներկրվել սարքը, այդ օրերին պարզապես գրեթե չեն աշխատում:

Եվ վերջում, ես չեմ սիրում և անթույլատրելի եմ համարում թե’ սեփական, թե’ այլոց վիշտը շահարկելն ու տիրաժավորելը, բայց պետք է ասեմ, որ իմ հորեղբոր որդին, ով ինքնակամ մեկնել էր ռազմաճակատ և զոհվել մարտերի ժամանակ, անհայտ կորած է համարվել 2020թ. հոկտեմբերի սկզբից մինչև 2021թ. հունվարի կեսերը և նրա անճանաչելի մարմինը ճանաչվել է միայն հենց այդ նույն ԴՆԹ սեքվենավորման արդյունքում, որից հետո էլ մենք սգացել ենք նրա մահը և նրան հողին ենք հանձնել: Եվ ես խնդրում և կոչ եմ անում դադարեցնել շահարկել այս թեման և եթե կան նույնականացված մարմիններ, որոնք դեռ հուղարկավորված չեն, դրանք հուղարկավորել և սգալ նրանց կորուստը, ինչպես մենք և մեր բազմաթիվ հայրենակիցներ են իրականացրել, որովհետև այդ հարցին այլ լուծում պարզապես չկա: Փառք նահատակներին»:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը