copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 12:54 12-07-2025

Կապանում բախվել են «ՎԱԶ 2121»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Կապան քաղաքի Բաղաբերդի 1 հասցեին հարակից տարածքում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 46-ամյա Արման Մ.-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի և 59-ամյա Անդրանիկ Վ.-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով «Նիվա»-ի վարորդը քաղաքացիների օգությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Կապան» բժշկական կենտրոն, իսկ «06»-ի վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել օպերաիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ում տեղում բժիշկները բուժօգնություն են ցուցաբերել, ապա փրկարարները նրան մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով «Կապան» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Կապանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: