Ներքին Միտք 1 տարի առաջ - 18:08 10-07-2025

Պատերազմը չի վերսկսվում այս պահին, սակայն խաղաղություն նույնպես չկա. Աբու Դաբիի հանդիպման գլխավոր ուղերձը

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի տելեգրամյան գրառումը.

Առաջին տպավորություն՝ Աբու Դաբիի հանդիպումից

Աբու Դաբիի հանդիպումը չի լուծում կարգավորման իրական խոչընդոտները։

Կողմերը շարունակում են քայլել բարակ սառույցի վրայով՝ պահելով երկխոսությունը, բայց չանդրադառնալով բովանդակային հաշտեցման հարցերին, համենայն դեպս՝ հաղորդագրության տեքստում:

Քննարկվել են կարգավորման «տարբեր ասպեկտներ», արձանագրվել է «առաջընթաց սահմանազատման գործընթացում», բայց բովանդակային հարթության վրա շրջանցվել են հակադրության կամ պատերազմի առիթ տվող հարցերը՝ կոմունիկացիաների ապաշրջափակում, Ադրբեջանի տարածքային ագրեսիվ հավակնություններ, դելիմիտացա/ դեմարկացիա:

Ավելին, Փաշինյան- Ալիև հանդիպմանը զուգահեռ, Հայաստանի ԱԳ փոխնախարը հանդես է եկել մի հայտարարությամբ, որն առնվազն հուշում է՝ Աբու Դաբիի հանդիպումից հետո տարածված հաղորդագրությունն ավելի շատ ընդհանրական դիվանագիտական տեքստ է, որը գուցե քողարկում է Փաշինյան- Ալիև զրույցի բուն բովանդակությունը:

«Սկզբունքների պահպանման դեպքում Հայաստանը դեմ չէ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմանը»,- ասել է փոխնախարար Մնացական Սաֆարյանը՝ ըստ էության, վերահաստատելով ամերիկյան բացահայտված առաջարկության փաստը:

Փաստացի, Աբու Դաբիի հանդիպման գլխավոր ուղերձն այն է, որ պատերազմը չի վերսկսվում այս պահին։ Սակայն խաղաղություն նույնպես չկա։ Իսկ երբ գործընթացը սահմանափակվում է միայն «շարունակելու» մտադրությամբ՝ առանց հարցերին առերեսվելու, դա այլ բան չէ, քան քաղաքական ժամանակ շահելու փորձ։

Ընդ որում, այդ «ժամանակը» Փաշինյանին և Ալիևին պետք է միանգամայն տարբեր պատճառներով:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի