Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 19:34 04-07-2025

Ազգային բարերարի ձևը եկեղեցի սարքելն ու վերանորոգելն է, դրա հակառակ ձևը եկեղեցին թշնամու ավերածություններին հանձնելն է. Մելքոնյան

Թյուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը ելույթ ունեցավ՝ իր աջակցությունը հայտնելով Սամվել Կարապետյանին:

«Տարօրինակ է ոչ թե այն, որ Սամվել Կարապետյանը հայտարարում է՝ եկեղեցուն պաշտպանելու է, դա օրինաչափություն է, այլ տարօրինակ կլիներ այն, որ Սամվել Կարապետյանի նման ազգային բարերարը այս դժվար պահին լուռ մնար և չսատարեր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն»,- նշեց նա:

«Այժմ տեսնենք, թե որն է հայկական ձևը՝ մեր ձևը, և որն է դրա հակառակ ձևը. հենվելով պատմական փորձի վրա՝ ազգային բարերարի ձևը եկեղեցի սարքելն է, եկեղեցի վերանորոգելն է, դրա հակառակ ձևը եկեղեցին թշնամու ավերածություններին հանձնելն է, ազգային բարերարի ձևը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածի դարպասները բառիս բուն և փոխաբերական իմաստով ամրացնելն ու կառուցելն է, դրա հակառակ ձևը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դարպասների վրա բառիս բուն և փոխաբերական իմաստով հարձակվելն է ու դրանք սասանելը»,- հավելեց Մելքոնյանը:

Նա նշեց, որ այս բանաձևի կրողը լինելով՝ Սամվել Կարապետյանը՝ որպես ազգային բարերար, այն պահին, երբ եկեղեցին ենթարկվում է հալկածանքների, ուղղակի չէր կարող չլինել եկեղեցու կողքին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
12:27 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան