Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 12:05 04-07-2025

Անձեռնմխելիությունից զրկելը հերթական շոուն է. իշխանությունը բոլոր պայքարողներին շարքից հանում է

Ազգային ժողովն այսօր՝ հուլիսի 4-ին, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ գումարել է արտահերթ նստաշրջան, որի օրակարգում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու հարցը։ Օրակարգում են ներառված նաև «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին և քարտուղար Արծվիկ Մինասյանին անձեռնմխելիությունից զրկելուն և քրեական հետապնդում սկսելուն ԱԺ թույլտվություն տալու հարցը։

Oragir.News-ը կապ հաստատեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ՝ հասկանալու նրա դիրքորոշումը հարցի վերաբերյալ։

«Ես այժմ գտնվում եմ վերականգնողական կենտրոնում։ Ճիշտն ասած, իմ առողջական վիճակից ելնելով՝ իրենք իրավունք չունեն անգամ քննարկում անցկացնել։ Հուլիսի 1-ին տեղեկանք է ներկայացվել, որ հունիսի 27-ից մասնակցում եմ վերականգնողական բուժման գործընթացի՝ պրոթեզի վերանորոգման, անդամահատված ոտքի և ողնաշարի խնդիրներով։ Այս մասին տեղեկացրել եմ նաև Ազգային ժողովի նախագահին։ Սակայն այսօր՝ ԱԺ ամբիոնից նա ապատեղեկատվություն է տարածում, թե իբր փաստաթուղթ չի ներկայացվել։ Սա հերթական շոուն է, որն իրականացնում են իմ և գործընկերներիս դեմ։ Հնարավոր է՝ սա պայմանավորված է թուրք-ադրբեջանական տանդեմի հետ։ Այս ամենը միտված է շեղելու ժողովրդի ուշադրությունը իրական վտանգից և շարքից հանելու բոլոր նրանց, ովքեր պայքարում են Հայաստանի, Արցախի, մեր հոգևոր ինքնության համար», – ասաց Օհանյանը։

Նա անդրադարձավ նաև ներքաղաքական լարված իրավիճակին՝ շեշտելով, որ իշխանությունների այս վարքագիծը պայմանավորված է պատասխանատվության վախով․

«Իրենք արդեն զգում են, թե ինչ իրավիճակ է ստեղծվել իրենց կառավարման արդյունքում՝ ինչ աղետալի վիճակի են հասցրել Հայաստանը և Արցախը։ Զգում են, որ իրենց սպասվում է պատասխանատվություն։ Եվ քանի որ 2026-ին հերթական ընտրություններն են, փորձում են բարոյազրկել և շարքից հանել բոլոր նրանց, ովքեր պայքարում են նրանց դեմ»։

Ինչ վերաբերում է անձեռնմխելիությունից զրկելուն՝ Օհանյանը սա գնահատում է որպես սադրանք։

«Անձեռնմխելիությունից զրկելը նշանակում է՝ ճանապարհ բացել քրեական հետապնդման համար։ Քանի որ Ազգային ժողովում մեծամասնությունը ՔՊ-ն է, այս շոուն կազմակերպվում է Նիկոլ Փաշինյանի, նրա դրածո դատախազի և ՔՊ խմբակցության միջոցով։ Սա հերթական սադրանքն է։ Ես, իմ հերթին, պատրաստ եմ ինձ պաշտպանել իրավական գործընթացների միջոցով, բայց ոչ երբեք այն խմբակից, որը երկիրը հասցրել է այս վիճակին»,- ասաց Սեյրան Օհանյանը և հավելեց,- «Այս ամենը շինծու գործընթացներ են, և նրանց համար գալու է ժամանակը պատասխան տալու կատարվածի համար»։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
14:10 Հայկոյի մեղեդին, Դիլիջանի ջերմությունն ու աստղային կազմը․ էկրան է բարձրացել «Մի գդալ սեր» ֆիլմը
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի