copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 12:38 03-07-2025

ԶՊՄԿ-ն 2024թ.-ի արդյունքներով այս շաբաթ պետբյուջե է վճարել է 11 միլիարդ 156 միլիոն դրամ շահաբաժին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրում է․ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 2024 թվականի արդյունքներով այս շաբաթ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է վճարել է 11 միլիարդ 156 միլիոն դրամ շահաբաժին։

Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունը ԶՊՄԿ–ում ունեցած իր 21,87% տոկոս բաժնեմասի դիմաց ստացել է շուրջ 44 միլիարդ 406 միլիոն դրամ (113 միլիոն դոլար) շահաբաժին՝ սկսած 2022 թվականից»։