Ներքին 1 տարի առաջ - 20:38 02-07-2025

Գյումրիի բյուջեից 4.900.000 ՀՀ դրամ տրամադրվել է իրավաբանական խորհրդատվության համար

Հայտնել էինք, որ երեկ ՔՊ-ն արտահերթ նիստ էր հրավիրելու Գյումրիի նախկին քաղաքապետների ապօրինի որոշումների հարցով։

Նշենք, որ դեռ 2024-ին Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ դատարան էր ուղարկվել 24 հայց, որոնք վերաբերվում էին Վարդան Ղուկասյանի և Սամվել Բալասանյանի ղեկավարման տարիներին ավագանու կայացրած ապօրինի որոշումներին:

Դատական պրոցեսների բնականոն ընթացքի համար անհրաժեշտ էր ավագանու ևս մեկ որոշում, որով հնարավոր կդառնար լիազորել փաստաբանին ավագանու շահերը ներկայացնել դատարանում:

22 կողմ և 2 ձեռնպահ ձայներով որոշվեց Գյումրիի բյուջեից 4.900.000 ՀՀ դրամ տրամադրվել է իրավաբանական խորհրդատվության համար։ Փաստաբանը Իրինա Հակոբյանն է, ում ՔՊ-ականներն են ընտրել։ Իրինա Հակոբյանի օգնությամբ ըստ ՔՊ-ականների բերած հիմնավորմամբ` պիտի քննվեն բոլոր գործերը և քաղաքի սեփականությունը պետք է վերադարձվի քաղաքին։

Գյումրիի ավագանու ՔՊ ավագանու անդամ Քնարիկ Հարությանը հայտարարել է. «Շարունակում ենք հետամուտ մնալ համայնքից ապօրինաբար խլվածը վերադարձնելու մեր սկզբունքին»։ Ստացվում է, որ Գյումրիի առանց այն էլ աղքատ բյուջեն ծախսվում է ոչ նպատակային։

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ