Ներքին 11 ամիս առաջ - 16:25 02-07-2025

ՔԿ-ն հայտնել է, թե ինչու են խուզարկություններ անում «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում

Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակում իրականացվում են անհետաձգելի քննչական գործողություններ: Այս մասին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեից։