Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 19:28 01-07-2025

Միքայել Սրբազանի նկատմամբ տեղի է ունենում ոչ թե իրավական գործընթաց, այլ բացահայտ հաշվեհարդար. պաշտպանական թիմ

Միքայել Սրբազանի պաշտպանների թիմը հանդես է եկել հայտարարությամբ.

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱ 1-ԻՆ․

Ըստ գլխավոր դատախազության հայտարարության՝ Միքայել Սրբազանի նկատմամբ 2025 թվականի հունիսի 26-ին կայացված՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման հիմք է հանդիսացել 2025 թվականի հունիսի 21-ին զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը, որտեղ նա վերահաստատել է 2024 թվականի փետրվարի 3-ին տրված հարցազրույցում հնչեցրած մտքերը։

Ըստ դատախազության, սա վկայում է այն մասին, որ Միքայել Սրբազանի կողմից հնչեցրած կոչերը հուզական կամ անզգուշությամբ թույլ տրված արտահայտություններ չեն, այլ գիտակցված գործողություն, որը տեղի է ունեցել շարունակաբար, հետևողականորեն, օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները։

ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԹԻՄԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ
Գտնում ենք, որ Միքայել Սրբազանի նկատմամբ տեղի է ունենում ոչ թե իրավական գործընթաց, այլ բացահայտ հաշվեհարդար, և ցանկացած ոք կարող է ինքուրույն հանգել այս դատողության՝ ստանալով ներքոնշյալ երեք հարցերի պատասխանները․

- ի՞նչ առիթով է իրավապահ մարմինը սկսել ուսումնասիրել 2024թ. փետրվարի 3-ի հարցազրույցը.
- արդյո՞ք այդ առիթը կապված է եղել Նիկոլ Փաշինյանի կողմից Միքայել Սրբազանի վերաբերյալ 2025թ. հունիսի 4-ի գրառումների հետ.
- ո՞ր օրվանից է սկսվել քրեական վարույթ նախաձեռնելու նախապատրաստական աշխատանքները (հունիսի 4-ից առաջ, թե՝ հետո):

Մեր համոզմամբ ,Միքայել Սրբազանի նկատմամբ այս ապօրինի գործընթացը սկսել է 2025 թվականի հունիսի 4-ից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում կատարած 2 գրառումներով թիրախավորել է կոնկրետ Միքայել Սրբազանին։ Սրանով հաստատվում է այն հիմնավոր կասկածը, որ դատախազությունը և քննչական կոմիտեն Միքայել Սրբազանի նկատմամբ իրականացնում են գործընթաց՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «հանձնարարությամբ»:

Նշված «հանձնարարության» հիման վրա, մեկ տարվա վաղեմությամբ հարցազրույցում «հանկարծակիորեն» հայտնաբերվում են հանցագործության հատկանիշներ, որոնք, ըստ դատախազության նախկինում տրված դիրքորոշման՝ առկա չեն եղել և 2025 թվականի հունիսի 17-ին քրեական վարույթ է նախաձեռնվում, մեր գնահատմամբ՝ միայն մեկ նպատակով, որպեսզի Միքայել Սրբազանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվի և վերջինս կալանավորվի:

Վերը նշված փաստարկի ճշմարտացիությունը ապացուցվում է նաև այն պարզ իրողությամբ, որ քննչական մարմինը, 2025թ. հունիսի 17-ին քրեական վարույթ նախաձեռնելիս, հունիսի 21-ի հարցազրույցն է հիմք ընդունել քրեական հետապնդում հարուցելու համար: Կարծես, վարույթի հանրային մասնակիցները գիտեին, որ Միքայել Սրբազանը այնպիսի մի հայտարարություն էր կատարելու, որը քրեական վարույթ նախաձեռնելու հիմք էր դառնալու:

Այսպիսով բացահայտ է, որ 2025 թվականի հունիսի 21-ին տրված հարցազրույցը չէր կարող հիմք հանդիսանալ դրանից առաջ տեղի ունեցած գործընթացների համար և 2025 թվականի հունիսի 4-ից հետո է որոշվել ընթացք տալ այդ հարցազրույցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Միքայել Սրբազանի վերաբերյալ նույն օրը կատարած գրառումների հիմքով։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել