Ուղիղ եթեր
Ներքին 11 ամիս առաջ - 20:46 30-06-2025

Սամվել Կարապետյանի լուսանկարներով պաստառները ապամոնտաժելու համար ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում

Սամվել Կարապետյանի լուսանկարով վահանակները Հյուսիսային պողոտայից հեռացնելու դեպքի առնչությամբ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել։

Իրավաբան Վարդան Ալոյանի փոխանցմամբ՝ քաղաքապետարանի աշխատակիցների կողմից հեռացվել է օրենքով սահմանված կարգով տեղադրված մոտ 20 վահանակ՝ առանց սեփականատիրոջ գիտության ու տարվել անհայտ ուղղությամբ։ Տեղի ունեցածը, նրա գնահատմամբ, կողոպուտ է։

Սամվել Կարապետյանի լուսանկարներով պաստառները ապամոնտաժվել են նաեւ այսօր «Տաշիր» առեւտրի կենտրոնի տարածքից։ Այս առնչությամբ եւս կներկայացվի հանցագործության մասին հաղորդում։

Իրավաբանն արձանագրել է՝ ապամոնտաժված պաստառները գովազդներ չեն, այլ տեղադրվել են իրազեկման ակցիայի շրջանակներում՝ պահանջելով ազատ արձակել ապօրինի կալանավորված Սամվել Կարապետյանին։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան

Ձեզ գուցե հետաքրքրի