Ներքին Հարցում Տեսանյութ 1 տարի առաջ - 15:00 29-06-2025

Ոչ միայն ընդդիմությունը, այլև բոլոր հայերը պետք է միավորվեն՝ եկեղեցուն պաշտպանելու համար․ հարցում

Տևական ժամանակ է՝ Նիկոլ Փաշինյանը թիրախավորում է եկեղեցին, հոգևորականներին ու նաև Վեհափառին։ Այս ամենի համատեքստում օրերս ԱԱԾ-ն փորձեց ներխուժել Մայր Աթոռ, սակայն եկեղեցին պաշտպանելու համար Մայր Աթոռում հավաքվածները թույլ չտվեցին դա։

Նշենք, որ այս արշավի շրջանակներում արդեն կալանավորվել են Միքայել և Բագրատ Սրբազանները։ Շատերի կարծիքով այս իրավիճակում ընդդիմությունը պետք է մի կողմ դնի խնդիրները և միավորվի եկեղեցին պաշտպանելու շուրջ։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել. «Ի՞նչ եք կարծում, ընդդիմությունը կմիանա՞ եկեղեցին պաշտպանելու համար»։

Հարցվածների մի մասը հույս հայտնեց, որ ընդդիմությունը կմիանա, որոշներն էլ նշեցին, որ ողջ հայ ազգը պետք է միավորվի։

«Ամբողջ հայ ազգը պետք է միավորվի, ոչ միայն ընդդիմությունը»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ ընդդիմությունն իր շահն է պաշտպանում։ «Դժվարանում եմ ասել։ Իմ կարծիքով ընդդիմությունն իր շահն է միայն պաշտպանում»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ` ընդդիմություն չկա։ «Ինչի ընդդիմություն կա՞, իհարկե չկա»,- ասաց նա։

«Հույս ունեմ, որ կմիավորվի»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ