Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 19:00 27-06-2025

Մայր Աթոռի խուզարկությունը դեմ է ամբողջ քրիստոնեական էությանը․ հարցում

Այսօր առավոտյան 30 դիմակավորված անձ ներխուժել է Շիրակի թեմի առաջնորդարան։ Ավելի ուշ Աջապահյանի փաստաբան Թամարա Յայլոյանը հայտներ էր, որ իրեն թույլ չեն տվել ներկա գտնվել առաջնորդարանում տեղի ունեցող խուզարկությանը։ Առավոտվանից ԱԱԾ-ն այ Մայր Աթոռի տարածքում էր: Նշենք, որ ԱԱԾ-ն որոշում էր կայացրել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ինչպե՞ս եք վերաբերվում, որ դիմակավորված ուժայինները խուզարկություններ են անում Մայր Աթոռում և Շիրակի թեմի առաջնորդարանում»։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը նշեց, որ դա անթույլատրելի է։

«Շատ բացասական, իսկ ով է դրական վերաբերվում դրան»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։ Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ երկիր ենք կորցնում։ «Շատ վատ, երկիր ենք կորցնում»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ այս ամենը զզվելի է։ «Զզվելով, առաջին հերթին Փաշինյանից»,- ասաց նա։ «Չեմ անձնավորում, բայց սա դեմ է ամբողջը դեմ է ողջ քրիստոնեական էությանը»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու