Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:50 27-06-2025

Սա գյուղ չի է, բերդ ա. Ուռուտի բնակիչ

Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Ուռուտ բնակավայրում մարդիկ հատկապես ամռանը լուրջ խնդրի առաջ են կանգնում: Գյուղի բարձրադիր հատվածում ապրող գյուղացիներն ասում են, որ ամեն տարի նույն խնդրին են բախվում, եղած ջուրը չի բավականացնում: Ամենօրյա կարիքները հոգալու համար ստիպված են լինում դույլերով ջուր բերել հարեւան թաղամասերից:

Ջուր չլինելու պատճառներից մեկն էլ գյուղի բարձրադիր լինելն է: Ուռուտ համայնքը ծովի մակարդակից բարձր է 1450 մ: Գյուղի ճանապարհների մեծ մասը վերանորորգված չէ, ավտոմեքենաների երթեւեկությունից անտանելի փոշի է բարձրանում, իսկ լողանալու ջուր չկա, դժգոհում է բնակիչներից մեկը:

Շաբաթական մեկ-երկու անգամ են Ուռուտում ջուր ունենում, այն էլ մի քանի ժամով: Մարդիկ ասում են՝ ներկայում դա իրենց ամենից շատ հուզող խնդիրն է։ Համայնքային իշխանությունը խոստանում է առաջիկայում լուծել այս հարցը։ Սակայն այս տարիների ընթացքում գյուղացիները բազմաթիվ խոստումներ են լսել, ասում են՝ կհավատան միայն, երբ ծորակներից եկող ջուրը կտեսնեն:

Ամենից շատ դիտված

09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել