Ներքին 1 տարի առաջ - 11:46 27-06-2025

Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բախվել են «Mercedes Sprinter»-ն ու «ՎԱԶ 2104»-ը. կա 2 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com

Այսօր՝ հունիսի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 10:10-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 11 կմ հատվածում բախվել են «Mecedes Sprinter» և «ՎԱԶ 2104» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Վանաձոր» շտապօգնության բժիշկների կողմից տեղում բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել «Վանաձոր» բժշկական կենտրոն:

Փրկարարները «ՎԱԶ 2104»-ի միջից դուրս են բերել մահացածների մարմինները, որոնցիցի մեկը կին է, մյուսը՝ տղամարդ:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների, մահացածների և վիրավորի ինքնությունը:

Քննիչի հանձնանարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Լոռու մարզի գումարւտակի պահպանվող հատուկ տարածք:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց