MediaHub-ի տեղեկություններով՝ ԱԱԾ-ն այս պահին Մայր Աթոռի տարածքում է:
Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ մեծաքանակ ԱԱԾ-ականներ, իրավապահներ են այս պահին Մայր Աթոռի տարածքում, բայց որևէ գործողություն այս պահին չի իրականացվել:
Նշենք, որ քիչ անց Մայր Աթոռում կմեկնարկի Քահանայաց ժողովը, որին մասնակցելու նպատակով այստեղ է նաև Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը: