Ներքին Միտք 1 տարի առաջ - 20:23 26-06-2025

Ազգայնացումը չի կարող լինել էմոցիոնալ կամ քաղաքական որոշում. պետք է առաջնորդվել օրենքով. տնտեսագետ

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը.

Ազգայնացման մասին!
Կեղծ կամ անօրինական ազգայնացումների օրինակներ կան տարբեր երկրներում, երբ կառավարությունները, հակասահմանադրական կամ միջազգային իրավունքի խախտումով, բռնագրավում են մասնավոր սեփականություն՝ առանց բավարար փոխհատուցման կամ օրինական ընթացակարգի։ Ստորև մի քանի հայտնի օրինակներ ենք ներկայացնում

1. Վենեսուելա։ Հյուգո Չավեսի և Նիկոլաս Մադուրոյի ժամանակ
տասնյակ ընկերություններ՝ ներառյալ նավթային, սննդի, հեռահաղորդակցության և բանկային ոլորտում ազգայնացվեցին:

Չափազանց հաճախ պետությունը պարզապես հայտարարում էր ազգայնացում՝ առանց փոխհատուցման կամ անբավարար փոխհատուցմամբ։Սկզբում դա ներկայացվում էր որպես սոցիալական արդարության քայլ, բայց իրականում բերեց տնտեսական քանդում։ Արդյունքում՝ վենեսուելացիներն այսօր կանգնած են սովի, հիպերինֆլյացիայի և զանգվածային արտագաղթի առաջ։ Օրինականության խախտումը ոչ միայն փախցրեց ներդրումները, այլ նաև երկիրը երկարաժամկետ դատական պարտավորությունների տակ դրեց։
Միջազգային արձագանքը շատ կտրուկ էր բազմաթիվ արբիտրաժային գործեր հարուցվեցին ICSID-ում։

2. Զիմբաբվե (Ռոբերտ Մուգաբե)
Սպիտակ հողատերերի հողերի բռնագրավում՝ առանց փոխհատուցման։
Հակասում էր սեփականության իրավունքի սկզբունքին։
Միջազգային արձագանքը նորից չուշացավ եվ Զիմբաբվեն պարտվեց մի քանի միջազգային դատական գործերում։

3. Արգենտինա
2012-ին ազգայնացվեց YPF-ն (նավթային ընկերություն), որը պատկանում էր իսպանական Repsol-ին։
Ազգայնացումն իրականացվեց առանց նախնական փոխհատուցման։
Repsol-ը դատական կարգով պահանջեց փոխհատուցում և որոշակի հաջողություն ունեցավ։ Արդյունքում՝ Արգենտինան ոչ միայն կորցրեց վստահելիությունը միջազգային ներդրողների աչքում, այլ նաև հարկատուների գրպանից վճարեց անօրինական որոշման գինը։

Եզրակացություն Հայաստանի համար

Հայաստանը չի կարող կրկնել այս սխալները։ Ազգայնացումը չի կարող լինել էմոցիոնալ կամ քաղաքական որոշում։ Պետք է պահպանել իրավական ընթացակարգերը, ապահովել միջազգային նորմերի պահպանումը և հաշվարկել տնտեսական հետևանքները։ Հակառակ դեպքում, պետությունն ինքն է դառնում վարկաբեկված ու դատապարտված։ Պետք է առաջնորդվել օրենքով, ոչ թե էմոցիաներով։

Ամենից շատ դիտված

18:17 Ծնողները գոռում էին՝ երեխաները մնացել են դպրոցում անտեր․ Վանաձորը՝ խցանման մեջ
12:18 Երևանում 48-ամյա տղամարդը հարվածել ու կոտրել է թիվ 77 ավտոբուսի վարորդի կողմի ապակին
11:26 Մի երկրում, որ Լիսկան լինի գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, Ծառուկյանն էլ՝ դասագրքի հեղինակ, դա անհետևանք ա՞ անցնելու, անգրագիտություն է
14:23 Գոնե Toyota-ն բացեք, Ձեր զրահապատ Lexus-ը չմնա առանց յուղ, կալոդկա փոխելու. ոչինչ, ես հեծանիվով կտեղաշարժվեմ
15:00 Կեցցե այն Առուշը, որ վաղն է գալու, կամ ոչ երանի Նիկոլ Փաշինյանից գցվածներին
20:49 ՔՊ֊ն և «Կոզա նոստրան» միաձուլվում են
16:09 Դուք ստիպված կլինեք Սամվել Կարապետյանին դիմել պարոն վարչապետով. Ղազինյան
13:53 Ես 8 տարի ա՝ վարչապետ եմ, ինչի՞ միլիոնատեր չեմ. չկա պաշտոնյա, որ ինձ փայ ա տալիս
17:06 Ամբողջ Վանաձորը պարալիզացված է․ Աննա Հովհաննիսյան
11:11 Երեկ Տիգրանաշենում էինք. հենց այստեղ են ուզում բնակեցնել ադրբեջանցիներին. Նարեկ Կարապետյան