Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:25 26-06-2025

Մարդկանց միտումնավոր մոլորեցնում են․ Բագրատ Սրբազանի տանը գտնված զենքերն օրինական են

ԱԱԾ-ն քննչական գործողություններ է իրականացրել Բագրատ սրբազանի տանը, որի ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի զենքեր և այլ առարկաներ։

Oragir.News-ը հայտնաբերված զենք-զինամթերքի հնարավոր վտանգների վերաբերյալ զրուցել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի հետ։

«Լուսանկարների մի մասում հստակ երևում է, որ զենքերի կողքին դրված են դրանց օրինական թույլտվությունները։ Որոշ զենքեր ակնհայտորեն որսորդական են, իսկ ներկայացված զինամթերքն, ըստ ամենայնի, կրակված պարկուճներ են այսինքն՝ դատարկ փամփուշտներ, որոնք ևս նախատեսված են որսորդական նպատակների համար»,- ասաց նա։

Փորձագետի գնահատմամբ՝ այս ամենից կարելի է ենթադրել, որ ներկայացված առարկաները դիտավորյալ ներկայացվում են որոշակի համատեքստում՝ հանրության մեջ թյուր տպավորություն ձևավորելու նպատակով։ Նման մոտեցումը ծաղրին մոտ բնույթ է կրում։

Նրա խոսքով՝ լուսանկարներում երևացող ամրանները (արմատուրա) ոչ թե սպառազինություն կամ սառը զենք են, այլ պարզապես տարբեր հաստության փոքր կտրված ամրաններ, դասավորված տուփերի մեջ։

«Ըստ ամենայնի՝ սա ամրանի արտադրության ոլորտում կիրառվող ցուցանմուշների հավաքածու է, որը նախատեսված է տարբեր չափսերի ներկայացման համար։ Սա կարելի է համեմատել, օրինակ, վարսավիրանոցներում օգտագործվող մազի գույների կամ սանրվածքների կատալոգների հետ»,- նշեց նա։

Ամենից շատ դիտված

09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել
18:09 Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. Հետք