Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 09:08 26-06-2025

Փաշինյանը փորձում է կեղծ օպերացիաներով «ջրել» թեման․ Հրապարակ

Իշխանությանը մոտ կանգնած աղբյուրների համոզմամբ, «հեղաշրջման պլանը» խափանելու օպերացիայի ժամանակաշրջանը պատահական չի ընտրվել։ Իրականում, Փաշինյանի հանձնարարությամբ իրավապահները վաղուց էին «նստել» Բագրատ սրբազանի «պոչին», մեկ տարի շարունակ օպերատիվ տվյալներ են հավաքել, մարդիկ հավաքագրել նրա թիմից: Ի դեպ, «գաղտնազերծված» փաստաթղթերի վրա գործողությունների ժամանակահատված է նշված 2024 թվականը: Հետեւաբար, եթե անգամ այդ պլանը ճիշտ է, ապա այն ոչ թե ապագային է վերաբերում, այլ՝ անցյալին։ Ըստ աղբյուրի՝ իրավապահները պետական հեղաշրջումը կանխելու օպերացիան բեմադրեցին հիմա, երբ Սամվել Կարապետյանին Փաշինյանը կալանավորեց։ Ասում են՝ Փաշինյանը հասկացել է, որ չի մարսելու Կարապետյանի կալանավորումը, եւ փորձում է հեղաշրջման կեղծ օպերացիաներով «ջրել» Կարապետյանի թեման, կանխել նրա հետ կապված բոլոր հնարավոր սցենարները։ Մանավանդ որ Սրբազանն էլ վերջերս հայտարարում էր, որ պատրաստվում է վերսկսել փողոցային պայքարը։

Ամենից շատ դիտված

09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
19:25 Բաքվի Խաթայի շրջանում նավթի պահեստների տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
22:45 Բերման են ենթարկվել «Նարդոսցի Սերգուլիկը», «Փումփուլիկը», «Սնայպերչիկը», «Բեթմենը», «Խուճուճիկը», «Խուտուտիկը», «Այֆոնչիկը»
22:08 Իրանի առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեին ուղերձ է հղել հարևան երկրներին
18:00 ԻՆՍՏԱ NEWS. Ինչպես հայտնի ֆուդ բլոգերից դարձավ բորտուղեկցորդուհի․ The Bites բլոգի կյանքի կտրուկ փոփոխությունները
19:02 Լեհաստանում հայտնաբերված նավթագազային խոշոր հանքավայրը մտահոգություն է առաջացնում
21:01 Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից․ ՓԾ