Քաշել են Արսեն Թորոսյանի օձիքից, ՌԴ-ն խիստ նախազգուշացրել է. մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շուտով կլրանա 4-րդ ամիսը, ինչ ՀՀ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնը թափուր է: Ըստ էության, քաղաքական իշխանությունը չի կարողանում պրոֆեսիոնալ ներկայացուցիչ գտնել։ Բանն այն է, որ այս տարվա մարտի 5-ին Եղիշե Կիրակոսյանը, սեփական դիմումի համաձայն, ազատվեց պաշտոնից։ Պատճառն այն էր, որ խաղաղության պայմանագրի շրջանակում Հայաստանը եւ Ադրբեջանը պայմանավորվել են միջազգային ատյաններից հետ կանչել միմյանց նկատմամբ հայցերը, ու այս հանգամանքով պայմանավորված՝ Կիրակոսյանը ինքնակամ հեռացավ:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթն իր աղբյուրներից տեղեկացավ, որ երբ այս տարվա հունիսի սկզբին Նիկոլ Փաշինյանն ընդունել է անհետ կորած եւ բռնի անհետացած զինծառայողների ծնողներին, հերթական անգամ վստահեցրել է, որ ամեն ինչ արվում է երեխաների որոնման եւ վերադարձի համար: Սակայն ծնողները դժգոհ են մնացել, քանի որ որեւէ շոշափելի արդյունք չկա զինծառայողների որոնողական աշխատանքների մասով: Այս դժգոհության ֆոնին, Կառավարության դիմաց տեսնելով շենքից դուրս եկող ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանին, որը եղել է ԴՆԹ հետազոտությունների պատասխանատուն դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանի հետ, բղավել են նրա վրա, թե «ԴՆԹ հետազոտությունները դարձրել եք ծաղր»:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Նախօրեին Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Զվարթնոցի տաճարից մինչեւ Մայր Աթոռ բազմահազարանոց երթ տեղի ունեցավ, որին մասնակցում էին Հայ առաքելական եկեղեցու հետեւորդներ, ընդդիմության ներկայացուցիչներ, ազգային արժեքները գնահատող շարքային մարդիկ: Այս միջոցառումը թեպետ իշխանության տարբեր ներկայացուցիչներ փորձեցին ծաղրի ենթարկել, իսկ իշխանական ֆեյքերը 24 ժամ չէին հանդարտվում` գրում էին ու գրում, սակայն տեղեկություններ կան, որ դա անհանգստություն է պատճառել Նիկոլ Փաշինյանին, եւ նա հրահանգել է Եկեղեցու դեմ սանձազերծած պատերազմին նոր թափ հաղորդել` զուգահեռ զբաղվել Եկեղեցուն աջակցող ընդդիմադիրներով։ Չի բացառվում, որ առաջիկայում նոր աղմկոտ ձերբակալություններ լինեն։ Սամվել Կարապետյանի կալանավորմամբ նա օրինականության պատրանքներ ստեղծելու ռուբիկոնն էլ հաղթահարեց եւ հիմա ամեն ինչի ունակ է:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մենք տեղեկացանք Երեւանի ավագանու այսօրվա նիստում քննարկվելու է «Հանրային ձայն» խմբակցության անդամ Արտակ Գալստյանի ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը։ «Հանրային ձայն» խմբակցությունից Վահան Ավագյանը հաստատեց՝ ասելով, որ այն հունիսի 23-ին՝ Իրավական հանձնաժողովում քննվել է եւ ստացել բացասական եզրակացություն։ Ավագյանը փոխանցեց, որ նախագծի հեղինակը «Ազգային առաջընթացից» Հայկ Գրիգորյանն է, հիմքում այն է դրել, որ Գալստյանը ավագանու նիստերին չի մասնակցում։

«Փաստ» օրաթերթը գրում է. Օրերս Սանկտ Պետերբուրգում կայացած համաժողովի ժամանակ Ռուսաստանը հերթական կոշտ ուղերձն է հղել ՀՀ իշխանություններին։ Փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի գնահատականներով, արդեն այս տարվա վերջին Հայաստանը և Ռուսաստանը կարող են կորցնել մինչև 6 միլիարդ դոլար, քանի որ Եվրամիության հետ Հայաստանի մերձեցումն ուղղակիորեն հարվածում է ռուսական ուղղությամբ ապրանքաշրջանառությանը։ Ավելին, Օվերչուկը բաց տեքստով ակնարկել է, որ Հայաստանի խորացող եվրաինտեգրացիան կարող է բերել նաև ռուսական ինքնաթիռների համար հայկական օդային տարածքի փակմանը.

Այս և այլ լուրերին կարող եք ծանոթանալ Oragir.News կայքում։

Ամենից շատ դիտված

17:58 Ի՞նչ հիմքով է ՔԿ-ն ակնարկում, թե Էմմա Ծառուկյանը դավաճանել է ամուսնուն
09:00 Փաշինյանի հանդեպ հավատը հրաշքներ է գործում. Մանվել Փարամազյանի քրեական գործերը ի չի՞ք դարձան
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
22:45 Բերման են ենթարկվել «Նարդոսցի Սերգուլիկը», «Փումփուլիկը», «Սնայպերչիկը», «Բեթմենը», «Խուճուճիկը», «Խուտուտիկը», «Այֆոնչիկը»
18:56 Էկրաններից հեռու, բայց սիրով լի. Անի Քոչարյանը ամուսնու հետ ջերմ հրապարակում է արել
22:08 Իրանի առաջնորդ Սեյեդ Մոջթաբա Խամենեին ուղերձ է հղել հարևան երկրներին
14:02 «Խեղճ» Տիգրան Արզաքանցյանը․ նա հայտարարագրել է 0 դրամական միջոց և 0 դրամի եկամուտ
21:01 Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից․ ՓԾ
23:14 ԱՄՆ-ն Իրանի հետ «զուսպ է գործում»․ Թրամփ
21:50 Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցին կոչ է անում չտարածել եկեղեցու վերաբերյալ ապատեղեկատվությունը